Սիդնեյի Բոնդի լողափում 15 մարդու սպանության ենթադրյալ պատասխանատուները հայր և որդի էին, հաղորդում է BBC-ն:
Դեկտեմբերի 14-ին Բոնդի լողափում հրեական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել էր 15 մարդ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ:
Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածյալները դեպքի վայրում մահացած 50-ամյա հայրը և նրա 24-ամյա որդին են, որը հիվանդանոցում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Տղամարդը հրազենի լիցենզիա է ունեցել սիրողական որսի համար:
Հայրն ու որդին տեղական լրատվամիջոցների կողմից նույնականացվել են որպես համապատասխանաբար Սաջիդ Աքրամ և Նավիդ Աքրամ։
Հրաձգությունը տեղի էր ունեցել Chabad շարժման կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցել էր շուրջ 2000 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Ըստ տեղեկությունների՝ կրակոցները հնչել էին համայնքային առաջնորդներից մեկի ելույթի ընթացքում։





































