ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում անցկացված RAF 06 մրցաշարում Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի բլոգեր, ըմբիշ Ջորջիո Պուլասի գոտեմարտը վերածվել է ծեծկռտուքի, տեղեկանում ենք Championship Rounds-ից։
Տեսանյութում երևում է, որ Ծառուկյանը խաղից հետո հարվածում է մրցակցին, ինչին էլ հաջորդում է ծեծկռտուքը։ Միևնույն ժամանակ՝ հայտնի չէ, թե ինչո՞ւ է հայ մարզիկը հարվածել մրցակցին։
RAF 06-ը փոքր ֆորմատի մարտարվեստային միջոցառում է, որը կազմակերպվում է private promotion ձևաչափով և չի դասվում խոշոր միջազգային լիգաների շարքին։



























