ԱՄՆ-ում RAF-08 ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտում Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հաղթել է ամերիկացի Յուրայա Ֆեյբերին, հայտնել է Chempionat-ը։
Մենամարտն ավարտվել է 13։1 հաշվով՝ հօգուտ Ծառուկյանի։
Մարտին Ծառուկյանը հաղթանակներ էր գրանցել նաև RAF-06 և RAF-07 ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտերում։ Ծառուկյանի պրոֆեսիոնալ MMA ռեկորդը կազմում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ վաղաժամ։



























