ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստ, Օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։
«Խորհրդային Միության հավաքականի նախկին հայտնի ավագը, որը գլխավորեց ազգային հավաքականն աշխարհի առաջնության իրենց առաջին խաղում և խփեց իր ազգի առաջին գոլը եզրափակչում, իր կյանքի զգալի մասը նվիրեց ֆուտբոլին։ ՖԻՖԱ-ի և ամբողջ համաշխարհային ֆուտբոլային հանրության անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, սիրելիներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և աշխատել են նրա հետ»,- գրել է Ինֆանտինոն Ինստագրամում։
«Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն կյանքից հեռացել էր նոյեմբերի 23-ին։
Սիմոնյանը 1973-1974 թվականներին գլխավորել էր Երևանի «Արարատը», դարձել ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: Նա «Արարատում» աշխատել էր նաև 1984-1985թթ.: Մոսկովյան «Սպարտակի» կազմում որպես ֆուտբոլիստ դարձել էր ԽՍՀՄ քառակի չեմպիոն, իսկ գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։ Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն էր:




































