Մայիսի 4-ի երեկոյան և առաջիկա օրերին հանրապետության մի շարք գետերի ավազաններում սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի գետերի մակարդակի բարձրացման հնարավորության մասին։
Ըստ գերատեսչության՝ հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի-Եղեգնաձոր-Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։
Հայաստանում 2024-ի մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Գործադիրը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Կարդացեք նաև՝
«Սարսափելի վիճակ էր». Լոռու բնակիչները պատմել են ջրհեղեղի և դրա հետևանքների մասին



































