Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, հավելել են ծառայությունից։
Նաև տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն, «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


































