Հայաստանի թիմը հաղթող է ճանաչվել Սլովենիայում կայացած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում, հայտնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։
Հայ պատանիներն Օլիմպիադայում ցուցադրել են խողովակների վրա գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ։
Հայաստանը ներկայացնում էին Այգուտ գյուղի և Երևանի N131 դպրոցների «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների պատանի ինժեներները։





































