Հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ (ԿԽՄԿ) Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո, լրագրողներին ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշել է, որ մինչև ԿԽՄԿ-ի Բաքվում գործունեության դադարեցումը գերիների հարազատները կարող էին նրանց ուղարկել անհրաժեշտ իրեր և կապ պահպանել ԿԽՄԿ-ի միջոցով։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ներկայումս թույլ է տալիս գերիներին ժամանակ առ ժամանակ շփվել իրենց հարազատների հետ, սակայն այդ շփումները շատ ավելի քիչ են, քան ԿԽՄԿ-ի գործունեության ընթացքում։
«Ընտանիքները չգիտեն՝ դա ինչ կապ է, ինչ հնարավորություններով։ Այնտեղ մեր հայրենակիցները սահմանափակված են, չեն կարող խոսել ամեն ինչի մասին և ասել ամեն ինչ»,- հավելել է Հակոբյանը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։


























