• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 00:51
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախի հարցով փաստաթղթերի հրապարակում. ի՞նչ են հանրայնացրել և ի՞նչ են թաքցրել ՀՀ իշխանությունները

Արցախ, Կարծիք,
20 Դեկտեմբեր 2025 15:56
ShareShareShare
Արցախյան հակամարտության մասին համաժողով կազմակերպելու կոչ՝ Շվեյցարիային
telegram

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին հրապարակել էր 13 փաստաթղթից բաղկացած փաթեթ՝ 1993-2019 թվականների ժամանակահատվածն ընդգրկող Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ:

Նոյեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր հրապարակել փաստաթղթերը՝ ի պատասխան երկրի նախկին ղեկավարների մշտական քննադատությանը, որոնք պահանջում էին բացահայտել նրա պաշտոնավարման ընթացքում բանակցային գործընթացի էությունը:

Հայաստանի կառավարության կայքում փաստաթղթերի հրապարակումը տեղի չի ունեցել վակուումում, ընդհակառակը՝ այն լրացնում է վակուումը, որն առաջացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետևանքով։ Լուծարման գործընթացն ավարտվել էր 2025 թվականի դեկտեմբերի 1-ին: Մինսկի խումբը փաստացի դադարել է գործել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկսվելուց հետո, երբ արևմտյան խոշոր պետությունները խզել էին բոլոր կապերը Ռուսաստանի հետ: Ռուսաստանից բացի, Մինսկի խմբի համանախագահներն էին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:

Սակայն, 44-օրյա պատերազմից հետո, Արևմուտքի և Ռուսաստանի միջև կարգավորման շուրջ մրցակցությունը փաստացի քայքայել էր կոնսենսուսի վրա հիմնված ԵԱՀԿ-ի բանակցային հարթակը: Հետևաբար, վերջին հինգ տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական գործառույթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերող փաստաթղթերի պահոց լինելն էր, և հենց այս արխիվի՝ իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ փաստաթղթերի վերացմանն էր ձգտում հասնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այժմ ԵԱՀԿ կայքում մնացել է միայն երկու փաստաթուղթ՝ Մինսկի խմբի մանդատի վերաբերյալ՝ 1995 թվականից, և դրա լուծարման վերաբերյալ՝ 2025 թվականից: Վեբ արխիվը կրկին կարող է օգնել մեզ. կայքի հին տարբերակը պարունակում է 25 փաստաթուղթ, որ հիմնականում ընդգրկում է 2005-2011 թվականների ժամանակահատվածը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի արխիվից բացի, կարող ենք ներկայացնել նաև 1990-ականներին Մինսկի խմբի ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի արխիվը, որի մաքոքային դիվանագիտությունը (Shuttle diplomacy) հանգեցրել է Բիշքեկի արձանագրության ստորագրմանը՝ ավարտելով մարտական ​​գործողությունները հայկական կողմի համար բավականին բարենպաստ դիրքերում: Այս արխիվը պարունակում է 1991-97 թվականների ժամանակահատվածի 20 կարևոր փաստաթուղթ, որոնցից մի քանիսը ներառված են նաև Հայաստանի կառավարության կայքում ներկայացված նոր փաթեթում: 1990-ականների Ռուսաստանի համանախագահությանը վերաբերող ևս 25 փաստաթուղթ հրապարակվել է Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում, որը հասանելի է այս հղումով:

Ձեռագրերը չե՞ն այրվում․ ի՞նչ է բացակայում կառավարության փաստաթղթերի փաթեթից

Չնայած 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ժողովրդին տրված Ղարաբաղի հարցի վերաբերյալ լիակատար թափանցիկության խոստմանը, Փաշինյանի պաշտոնավարման տարիները բնութագրվել են այս հարցի վերաբերյալ չափազանց գաղտնի քաղաքականությամբ՝ համեմատած նախորդ բոլոր կառավարությունների հետ: Օրինակ՝ 2020 թվականի գարնանը, երբ պատգամավոր Արման Աբովյանը հարցրել էր Փաշինյանին, թե «ինչի մասին են բանակցությունները», Փաշինյանը հայտարարել էր՝ «ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք», և հրաժարվել էր բացահայտել բանակցությունների բովանդակությունը:

Հայաստանում պատերազմում զոհվածների անունների ցանկ չկա. նույնիսկ մահացածների ճշգրիտ թիվը հայտնի չէ: 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունները, որոնք պետք է հրապարակվեին 2025 թվականի գարնանը, զեկույցի մեջ են ներառվել միայն 2025 թվականի աշնանը և մնացել գաղտնի։

Հաշվի առնելով այն տեսակետը, որ պատերազմը և պարտությունը, ի թիվս այլ հանգամանքների, Փաշինյանի կառավարության դիվանագիտական ​​սխալ քայլերի արդյունք էին, թափանցիկության պահանջն ավելի քան արդարացված է։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ստացել է վատ բանակցային ժառանգություն, որ բոլոր բանակցությունները պտտվում էին Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու շուրջ, որ խնդիրը լուծվել էր դեռևս 1996 թվականին, և որ հետագա բոլոր իրադարձությունները նախորդ առաջնորդից՝ նախագահ Սերժ Սարգսյանից ժառանգած իրավիճակի հետևանք են։

Իրականում՝ բանակցային գործընթացը փոխվել է Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո։ 2018 թվականի աշնանը Փաշինյանը որոշակի համաձայնության էր հասել Ալիևի հետ, որը հանրությանը ներկայացվել էր որպես Դուշանբեի համաձայնագիր։ Այս հանդիպումը երկրորդ պլան էր մղել 2016 թվականին Ժնևում, Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված համաձայնագրերը, որոնք պետք է ստեղծեին հրադադարի մոնիթորինգի միջազգային մեխանիզմ և զրկեին Բաքվին բանակցային լծակներից։ Փոխարենը, ձեռք էին բերվել հրադադարի բանավոր համաձայնագրեր, սկսվել էին ուղիղ բանակցություններ, հաստատվել էր օպերատիվ կապ, և բանակցային գործընթացի տրամաբանությունը, հիմնականում, միջազգային ձևաչափից վերածվել էր զուգահեռ ընթացող ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ ձևաչափի։

Իրականում՝ լուրեր կային հայ և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների միջև Վրաստանում, Չեխիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին։ Այդ բանակցությունների բովանդակությունն անհայտ է, և այն չի հրապարակվում կառավարության կայքում առկա փաստաթղթերի փաթեթում։

Հատկանշական է, որ հենց բանակցային գործընթացի ֆոնին, որն ակտիվորեն զարգանում էր 2016 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր, Ալիևը հայտարարել էր, որ իր վրա հիմնականում արևմտյան երկրների կողմից փակ դռների հետևում ճնշում են գործադրում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար։ Հայտարարությունն արվել էր 2016 թվականի հոկտեմբերի 7-ին, և արդեն հոկտեմբերի 14-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին էր փոխանցել Ալիևի առաջարկը «նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող Արցախի ազատագրված տարածքները 5 մլրդ դոլարով» «գնելու» վերաբերյալ։ Ի պատասխան՝ Սարգսյանն Ալիևին առաջարկել էր ավելի մեծ գումար։ Լուկաշենկոն ինքը հաստատել էր այս զրույցի իսկությունը։

«Դուշանբեի համաձայնագրերը» նախատեսված չէին դառնալ կարգավորման շրջանակ։ 2019 թվականի ապրիլին Ադրբեջանը հայտարարել էր օպերատիվ կապի կաթվածահար վիճակի մասին, քանի որ այլևս դրա կարիքը չուներ։ Ադրբեջանին անհրաժեշտ էր ժամանակավոր հրադադար՝ վերոնշյալ համաձայնագրերից խուսափելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին անարգել հարձակողական ռազմական ենթակառուցվածքներ կառուցելու համար։ Իսկ 2019 թվականի վերջին Ադրբեջանն ու Թուրքիան կտրուկ սրել էին իրենց հռետորաբանությունը՝ մտնելով պատերազմի նախապատրաստման վերջին փուլ։

2020 թվականի ապրիլին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին դրված է խաղաղության փուլային ծրագիր, ինչը նախկինում միշտ անընդունելի էր Հայաստանի համար։ Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հերքել էր Լավրովի հայտարարությունները՝ այլ կերպ մեկնաբանելով բանակցային գործընթացը։ Սակայն պարզ չէ, թե Լավրովը ո՞ր փաստաթղթի մասին էր խոսում՝ կառավարության կողմից հրապարակված 2019 թվականի առաջարկների՞, թե՞ բոլորովին այլ փաստաթղթի։

Պատերազմի սկսվելուց երեք օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական Haqqin.az կայքը հրապարակել էր «արտահոսք», որում պնդում էր, թե Փաշինյանի և Ալիևի կառավարությունները գաղտնի բանակցություններ են վարել արտաքին քաղաքականության հարցերով Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի միջոցով: Խառատյանը պատասխանել էր, որ սա «ամբողջ ճշմարտությունը չէ», իսկ Փաշինյանն սպառնացել էր հրապարակել Ալիևի դեմ լուրջ մեղադրական ապացույցներ, սակայն Երևանն այդպես էլ որևէ պատասխան չհրապարակեց:

44-օրյա պատերազմ

Հրապարակային տեղեկատվության համաձայն՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (նախկին) պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ զեկույցով, որ հայկական բանակը չի կարող երկարատև մարտական ​​գործողություններին դիմանալ, և անհրաժեշտ են դիվանագիտական ​​լուծումներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի նման լուծում էր առաջարկել 2020 թվականի պատերազմի ընթացքում, այդ թվում՝ ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 9-10-ի և հոկտեմբերի 19-20-ի հրադադարի ժամանակ: Փաշինյանը մերժել էր դրանք՝ նշելով, որ այդ առաջարկները շահավետ չեն: Սակայն վերջնական պատկերը շատ ավելի վատ էր:

Ավելին, պարզվում է, որ Արցախի և Հայաստանի ամբողջ ներկա և նախկին ղեկավարությունն աջակցել էր այդ առաջարկներին, մինչդեռ Փաշինյանը մերժել էր դրանք: Ցավոք, այս առաջարկը չի ներառվել կառավարության կայքում հրապարակված փաստաթղթերի ցանկում:

Դեկտեմբերի 11-ին ընդդիմադիր գործիչ, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը մեղադրել էր Փաշինյանին Ադրբեջանի հետ կուլիսներում բանակցություններ վարելու մեջ՝ Միացյալ Արաբական Էմիրությունների միջոցով, որտեղ Ալիևը, իբր, Փաշինյանին միլիարդավոր դոլարների կաշառք էր առաջարկել Լեռնային Ղարաբաղը հանձնելու դիմաց: 2018-19 թվականներին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը խոստովանել էր, որ Փաշինյանին կնքված ծրարներ էր հանձնել, բայց չէր բացահայտել դրանց բովանդակությունը: Նա նաև պնդել էր, որ Հայաստանի անվտանգության խորհրդի բոլոր անդամները գիտեին Ադրբեջանի հետ երկկողմանի շփումների մասին:

Ո՞րն էր այս բանակցությունների թեման՝ հայտնի չէ: Այս փաստաթղթերը նույնպես չեն հրապարակվել: 2020 թվականի պատերազմից հետո Միքայել Մինասյանը հրապարակել էր մի քանի ուշագրավ արտահոսք, որոնց մեծ մասը հաստատվել էր: Օրինակ, նա առաջինն էր, որ հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ Փաշինյանը նոյեմբերի 10-ի գիշերն ստորագրել է «Եռակողմ հայտարարություն», որը փաստացի դարձել էր Հայաստանի կապիտուլյացիան: Հերքումների սկզբնական ալիքից հետո տեղեկատվությունը հաստատվել էր:

Մի քանի օր անց նա հրապարակել էր տեղեկություն, որում նշվում էր, որ պատերազմում հայկական կողմից զոհվել է 4750 մարդ: Այդ ժամանակ պաշտոնական թիվը 1300-ից մի փոքր ավելին էր: Պարզվեց, որ 4750 թիվը ներքին թիվ էր, որը շրջանառվում էր անվտանգության մարմիններում, դրանց թվում էին՝ սպանվածներն ու անհետ կորածները։ Անհետ կորածների մի մասը գտնվել է, իսկ մյուսները գերի են վերցվել։

Դեկտեմբերի 27-ին Մինասյանը հրապարակել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը, որը ներկայացնում էր Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանի դեմ ապագա պատերազմի պատմությունը։ Սա կարևոր փաստաթուղթ է, քանի որ այն ուղարկվել էր ռազմական գործողությունների սկսվելուց մեկ ամիս առաջ և պարունակում է առաջիկա պատերազմի նկարագրությունը և տարբեր դավանանքի դաշնակիցներից օգնություն խնդրելու առաջարկ։ Առնվազն այս նամակը կարելի էր համարել առաջիկա պատերազմի մասին նախազգուշացում, որին իշխանություններն ուշադրություն չէին դարձրել, չնայած պնդում էին, որ այն պարզապես հրամանատարաշտաբային զորավարժությունների աշխատանքային փաստաթուղթ է։

Արցախի հարցի «վերջնական լուծում»

Արցախի շուրջ բանակցային գործընթացը չի սահմանափակվում վերը նշվածով, քանի որ Մինսկի խմբի՝ պասիվ ռեժիմի անցնելուց հետո 2020-2021 թվականներին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր մի քանի եռակողմ հայտարարություն, որոնք հրապարակվել էին 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվար և նոյեմբեր ամիսներին։ 2021թ. սեպտեմբերից ի վեր արևմտյան երկրներն ավելի ակտիվորեն են ներգրավվել տարածաշրջանային գործերում և ստանձնել գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն սկսել են մեկնել Բրյուսել և Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու՝ մի կողմ թողնելով ռուսական հարթակը։

Պարզվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համար ի հայտ է եկել երկու առաջարկ, որոնցից Վաշինգտոնի առաջարկը կոչ է անում ճանաչել Արցախի նկատմամբ Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը, մինչդեռ Ռուսաստանի առաջարկն այն էր, որ հարցը թողնվեր հաջորդ սերունդներին, երբ հակամարտության վերափոխման հետ մեկտեղ ի հայտ կգան կարգավորման պայմաններ։ Սա հող էր նախապատրաստել 2020 թվականից հետո հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի մի հատվածի պահպանման համար։

2022 թվականի ապրիլին Փաշինյանը հայտարարել էր. «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ Ի՞նչ բանակցությունների ժամանակ է սա քննարկվել։ Ի՞նչ ձևաչափով։ Ո՞վ է ներկայացրել միջազգային հանրությանը։ Այս բանակցությունների վերաբերյալ փաստաթղթեր չեն հրապարակվել։ Կարելի է ենթադրել, որ սա վերաբերում է այն փաստին, որ ռուս-ուկրաինական պատերազմի և Արևմուտքի՝ Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին ԵՄ-ն և ԱՄՆ-ն որոշել են հասնել ռուսական զորքերի դուրսբերմանն Արցախից՝ անկախ հայ բնակչության համար հետևանքներից։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցություններում Փաշինյանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանի ճանաչումից երկու ամիս անց Ադրբեջանը փակել էր ՀՀ-ի հետ կապող ճանապարհը և շրջափակման ենթարկել Արցախը, որին Հայաստանից որևէ արձագանք չէր հնչել։

2023 թվականի փետրվարին Միջազգային դատարանը 67 կետից բաղկացած որոշում էր կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցնում էր անհապաղ դադարեցնել Արցախի շրջափակումը. փաստաթղթին կարող եք ծանոթանալ այստեղ: Ի դեպ, այն Փաշինյանի կողմից հրապարակված փաստաթղթերի շարքում չէ: 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Փաշինյանը մի քանի անգամ հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, և Ադրբեջանը վերջապես ամրապնդել էր շրջափակումը՝ բացառելով ցանկացած հնարավոր այլընտրանք:

Հունիսի 13-ին Ստրասբուրգում Եվրամիության գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Փաշինյանն առաջին հայ առաջնորդն էր, որը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն էր սկսել Արցախի դեմ՝ արտաքսելով ամբողջ բնակչությանը: Փաշինյանը պնդում էր, որ Արցախի իշխանությունները չեն կարողացել կառուցողականություն ցուցաբերել «նշաձողն» իջեցնելու հարցում (նկատի ունենալով Ադրբեջանին միանալու համաձայնությունը), չնայած նախկինում այս հարցի շուրջ համաձայնության էին եկել նրանց հետ: Ո՞րն էր այս բանակցությունների և առաջարկների էությունը, որտեղի՞ց են դրանք եկել, և ինչպե՞ս է իրականացվել շփումն Արցախի հետ: Ե՞րբ են այս փաստաթղթերը հրապարակվելու:

Արցախի հայաթափումից անմիջապես հետո Փաշինյանը մեկնել էր Գրանադայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով՝ Ալիևի հետ հանդիպելու և փոխադարձ ճանաչման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը քննարկելու, քանի որ այժմ «ոչինչ չի խանգարում դրա ստորագրմանը»։ Սակայն Ալիևը հրաժարվել էր մասնակցել, և ստորագրվել էր համատեղ հայտարարություն՝ Փաշինյանի, Շոլցի, Մակրոնի և Միշելի ստորագրություններով։ Սակայն հրապարակային հայտարարությունը հանգեցրել էր բանակցային գործընթացի, որի մանրամասները հանրությանը հայտնի չեն։

Հատկանշական է, որ 2024 թվականի փետրվարի 12-ին Լեռնային Ղարաբաղին վերաբերող բաժինը հեռացվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից, չնայած հին բովանդակությունը կարելի է գտնել վեբ արխիվում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հեռացրել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կայքերը։ Ըստ երևույթին, դա արվել է Ադրբեջանի ճնշման տակ, որի նախագահը դեռևս 2024 թվականի հունվարի վերջին սկսել էր պահանջել փոփոխություններ Հայաստանի սահմանադրությունում։ Հայտնի չէ նաև այս խորհրդակցությունների բովանդակությունը, չնայած դրանց հրապարակային դրսևորումները մամուլում հայտնվել էին Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունների տեսքով։

Դեկտեմբերի 2-ին հրապարակված փաստաթղթերը և դրանց նկատմամբ հանրային արձագանքը

Պատահական չէ, որ Փաշինյանն անընդհատ անդրադառնում է անվտանգության, պատերազմի և Արցախի թեմային, չնայած, ըստ նրա, այս էջը փակ է։ Այս թեման, այնուամենայնիվ, կլինի առանցքային 2026 թվականի ընտրություններում, և ցանկացած ուժ, որը կհայտարարի 2026 թվականի հունիսին արդյունքի մասին, պետք է ունենա 2020-2023 թվականների իրադարձությունների համար սոցիալապես ընդունելի բացատրություն և առկա անվտանգության հարցերի լուծման առաջարկ։ Անվտանգության և հակամարտության հարցերի շուրջ քննարկումները սրվում են լրատվական իրադարձությունների պատճառով. վերջին փուլը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսին՝ TRIPP երթուղու հայտարարման հետ կապված, և այդ փուլում Փաշինյանը հաղթող էր։ Նա կարողացավ նախնական համաձայնությունները ներկայացնել որպես հաջողություն։ Այս անգամ իրավիճակը տարբեր էր։

Փաշինյանի կողմից փաստաթղթերի հրապարակմանը խորհրդարանական ընդդիմության և Հայ ազգային կոնգրեսի նախկին դաշնակիցների արձագանքը ճնշող մեծամասնությամբ բացասական էր։ Բացասական էր նաև փորձագիտական ​​և լրագրողական համայնքի արձագանքը։

Քննադատության հիմնական թիրախներն էին՝

-«Մեղրի-Ղարաբաղ փոխանակման տարբերակ» վերնագրով փաստաթղթի առկայությունը, որի կարգավիճակը պարզ չէ։ Փաստաթուղթն ինքնին ենթադրական վերնագիր ունի և 2008 թվականին «Հայկական ժամանակ» թերթում (որտեղ գլխավոր խմբագիրը Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է) հրապարակված հոդվածի վերատպությունն է։ Փաստաթղթում նաև կա թերթի հոդվածի նախաբան։ Սա ավելի շատ քարոզչության է նման, քան փաստաթղթի հրապարակման։

-Փաթեթում Քի Վեսթի բանակցությունների վերաբերյալ փաստաթղթեր չկան (1999-2001 թվականների գործընթացը, որը ամենամոտն էր խաղաղության պայմանագրի ստորագրմանը)։ Այս համաձայնագրերի համաձայն՝ Ադրբեջանն ստանալու էր էստակադային միջանցք Հայաստանի հարավով, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը հարավի նկատմամբ լիովին պահպանվեր։ Լեռնային Ղարաբաղը և Լաչինի շրջանը պաշտոնապես ճանաչվում էին որպես Հայաստանի Հանրապետության մաս։

-Դեկտեմբերի 2-ին կառավարության կայքում հրապարակված փաստաթղթերի մեծ մասն արդեն հրապարակվել էր, և դրանք քիչ նոր տեղեկություններ էին պարունակում, որոնք կարող էին լրացնել երկրում ընթացող սոցիալ-քաղաքական բանավեճը։

-Փաստաթղթերի և նամակագրության հրապարակումը չափազանց ընտրողական է. հրապարակվել են Հայաստանի համար անբարենպաստ փաստաթղթեր, մինչդեռ հայկական կողմի համար բարենպաստ համարվող փաստաթղթերը՝ ոչ։

-Միջնորդների 2019 թվականի առաջարկները՝ ուղղված Հայաստանին, հրապարակվել են, բայց կառավարության պատասխանն այդ առաջարկներին՝ ոչ։

Միևնույն ժամանակ՝ Փաշինյանի դիրքորոշումն արտացոլում է կարևոր իրականություն. 2007-2016 թվականներին գոյություն ունեցող բանակցային ձևաչափը պարունակում էր անորոշ ձևակերպումներ անվտանգության երաշխիքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Այն դեպքերում, երբ հայկական դիվանագիտությանը հաջողվել էր համոզել միջնորդներին հայկական կողմի համար կարևոր դրույթների վերաբերյալ, Ադրբեջանը հրաժարվել էր աջակցել նման փաստաթղթերին։ Սա նշանակում է, որ 2018 թվականի դրությամբ՝ հայկական դիվանագիտությունը չի կարողացել իր դիրքորոշումը պարտադրել Ադրբեջանին, և նրա տրամաբանությունը հիմնված էր «երկրորդ ջութակ խաղալու» վրա, որտեղ Հայաստանը փորձում էր համոզել միջնորդներին և նրանց միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Ալիևը բազմիցս ընդունել է նման ճնշման առկայությունը, բայց նաև հայտարարել, որ ինքը կոշտ մոտեցում է ցուցաբերել կարգավորման հարցում և չի նահանջել իր մաքսիմալիստական ​​պահանջներից:

Սա զարմանալի չէ. մի կողմից՝ Ադրբեջանի քաղաքական մշակույթը բնութագրվում է բռնի ուժով հարցերը լուծելով, և պատերազմ սկսելու փաստարկն առկա էր Ադրբեջանում, բայց բացակայում էր Հայաստանում: Ավելին, Հայաստանը որոշակի աջակցություն էր վայելում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից, մինչդեռ Ադրբեջանն անվիճելի աջակցություն էր վայելում Թուրքիայի կողմից:

2018 թվականի դրությամբ՝ գոյություն ունեցող կարգավորման ձևաչափը նախատեսում էր հայկական կողմից հինգ ազատագրված շրջանի (ԼՂՀ փաստացի տարածքի մոտավորապես 36%-ը) զիջում Ադրբեջանին, Արցախն ստանում էր ժամանակավոր կարգավիճակ և մասնակի ճանաչում, իսկ վերջնական կարգավորումից հետո (հանրաքվե, վերջնական ճանաչում և փախստականների վերադարձ)՝ ևս երկու ազատագրված շրջանի (Լաչին և Քելբաջար) մեծ մասի զիջում՝ ազատված տարածքներում օտարերկրյա խաղաղապահների մուտքով։ Սա հեռու է իդեալական պլանից, բայց, իհարկե, անհամեմատ ավելի լավ է, քան այն, ինչին մենք, ի վերջո, հասանք՝ Արցախի լիակատար հայաթափում։

Փաշինյանի դիրքորոշումը և Արցախյան հարցը

Հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ հիմնական քննադատությունն այն է, որ դրանք բաց են թողնում ամենակարևոր մանրամասները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և օտարերկրյա միջնորդների (ԵԱՀԿ-ի ներսում և դրսում) հետ Հայաստանի կողմից Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես՝ 2018-2023 թվականներին վարած ուղղակի և անուղղակի բանակցությունները։ Մինչդեռ 1990-ական, 2000-ական և 2010-ական թվականներին բանակցային գործընթացի ընդհանուր բովանդակությունը հայտնի էր մինչև Փաշինյանի իշխանության գալը, հետագայում տեղի ունեցածը՝ ոչ։

Մեզ հայտնի չէ ներկայիս կառավարության բանակցությունների բովանդակությունը ո՛չ ադրբեջանական, ո՛չ թուրքական, ո՛չ ռուսական և ամերիկյան կողմերի, ո՛չ էլ Եվրամիության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ հայկական պահանջների նշաձողն իջեցնելու վերաբերյալ քննարկումները, ադրբեջանցիների հետ գաղտնի ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունները և այն փաստը, որ Արցախյան հարցն Ադրբեջանի պատկերացրած ձևով է լուծվում հենց Փաշինյանի օրոք, Փաշինյանի գործողություններում ցուցաբերված մոտեցումները մեծ նշանակություն ունեն։

2025 թվականի փետրվարի 4-ին, ելույթ ունենալով Վաշինգտոնում, Փաշինյանը հայտարարել էր, որ պարտությունը բացել է ինքնիշխանությունը վերականգնելու դուռը, իսկ հունիսի 19-ին, խորհրդարանում 2024 թվականի բյուջեի հաստատման վերաբերյալ ելույթի ժամանակ, նա ավելի համարձակ էր խոսել՝ հայտարարելով, որ «մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը երկար տարիներ օգտագործվել է որպես թոկ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չկայանա։

Այնուհետև, Փաշինյանն օգոստոսի 23-ին հայտարարել էր, որ Արցախյան հարցը քննարկելու փորձերը կհանգեցնեն Հայաստանի անկախության կորստին, և որ Ղարաբաղյան շարժումը 1950-ականներին Խորհրդային միության կողմից ենթադրաբար ստեղծված հայրենասիրության մոդելի հետևանք է։

Օղակը փակվում է։ Լեռնային Ղարաբաղը կապված է Ռուսաստանի հետ, և Ռուսաստանից հրաժարվելը լավ բան է, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղից հրաժարվելը նույնպես լավ է։ Այստեղ հայկական հողերն ու պատմությունը դառնում են երկրորդական՝ աշխարհաքաղաքական պայքարի գործառույթ, որի գործիքը Փաշինյանն է։

Փաշինյանի կողմնակիցները կարող են ասել, որ նրա մոտեցումները զարգացել են, և նա դրանց հասել է անհրաժեշտությունից ելնելով՝ պարտության արդյունքում։ Իրականում՝ սա առաջին անգամն է, որ Փաշինյանն այդքան բացահայտ արտահայտում է իր դիրքորոշումը։ Բայց արժե հիշել, որ պատերազմի առաջին իսկ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Փաշինյանը մշակել էր պարտության սցենարը՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարելով. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։ Իսկ արդեն 2020 թվականին վերջերից Ալեն Սիմոնյանը և իշխող կուսակցության մյուս պատգամավորները սկսել էին ակնարկել, որ Ղարաբաղը բեռ է Հայաստանի համար, որից կարելի է ենթադրել, որ «ղարաբաղյան բեռից» ազատվելը բարեկեցություն կբերի։

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումների՝ կարելի է հետևել Փաշինյանի դիրքորոշմանը դեռևս մինչև 2018 թվականը, որտեղ տեսնում ենք, որ նրա մոտեցումը Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների վերաբերյալ ոչ թե օպորտունիստական ​​է, այլ համակարգային, և ձևավորվել է ոչ թե 2020 թվականից հետո, այլ դեռևս 1990-ականներին։ Դրանից հետևում է, որ տեղի ունեցածը սխալի, թյուրըմբռնման կամ ծանր ժառանգության հետևանք չէ, այլ գիտակցված քայլ՝ խնդիրը լուծելու ներկայիս կառավարության նախընտրելի ձևով։

Հրանտ Միքայելյան

telegram
Tags: ԱրցախԱրցախյան հարցի կարգավորումբանակցային փաստաթուղթՀայաստանՀրանտ Միքայելյան

Հարակից հրապարակումներ

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

13 Հուլիս 2026 22:23

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության և ընդդիմության միջև հեռակա բանավեճի առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ պետական ինստիտուտների, հատկապես՝...

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

13 Հուլիս 2026 13:38

ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0...

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

10 Հուլիս 2026 21:13

Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի...

Ишханян: Баку использует позицию Еревана в вопросе армянских пленных

Բաքուն շահագործում է Երևանի դիրքորոշումը հայ գերիների հարցում․ Իշխանյան

09 Հուլիս 2026 17:02

Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների աջակցության բացակայությունն օգտագործում են որպես...

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է մի շարք կառույցների՝ Բաքու այցին աջակցելու համար

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է մի շարք կառույցների՝ Բաքու այցին աջակցելու համար

08 Հուլիս 2026 14:58

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի նախապատրաստումը Բաքու՝...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ