Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, բողոք է արտահայտվել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նոյեմբերի 14-ի գիշերը Կիևի վրա հրթիռային հարձակումներից տուժել էր նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Դեսպանին նամակ է հանձնվել:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ դեսպանատան տարածքը վնասվել է, վնաս են կրել ծառայողական մեքենաները, հյուպատոսական բաժինը:
Հանդիպմանը նշվել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումներն անթույլատրելի են: Բաքուն Մոսկվայից պահանջել է համապատասխան հետաքննություն անցկացնել և մանրամասն պարզաբանումներ ներկայացնել:






































