Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Միջին միջանցքի վերաբերյալ առևտրային առաքելության ներկայացուցիչների հետ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի «պատմական նշանակությունը»։ Կողմերն ուշադրություն են հրավիրվել նախագծի կարևորության վրա՝ Նախիջևանի և Ադրբեջանի մնացած մասի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար։
Շեշտվել է Ադրբեջանի «կարևոր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման» գործում, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրվել Միջին միջանցքը վերականգնելու և ակտիվացնելու նպատակով Բաքվի ջանքերի վերաբերյալ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:






































