Իրանի կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնել են Անվտանգության խորհրդից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքն ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:
Մայիսի 18-ին Թեհրանում ԱԽ քարտուղարը հանդիպել էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին և ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին։
Մայիսի 16-ին Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել էր Իրան` մասնակցելու «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Մայիսի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը կոչ էր արել Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել։