• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 21:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Վատագույն սցենարը կարող է լինել պետական հեղաշրջումը». փորձագետը մեկնաբանել է Վրաստանում բողոքի ցույցերը

Տարածաշրջան,
18 Մայիս 2024 14:44
ShareShareShare
«Վատագույն սցենարը կարող է լինել պետական   հեղաշրջումը». փորձագետը մեկնաբանել է Վրաստանում բողոքի ցույցերը
telegram

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նպատակներին։ Նա նաև գնահատել է օրենքի հակառակորդների բողոքի ակցիաների հեռանկարները Վրաստանի կայունության վրա դրանց ազդեցության առումով և թե օրենքն ինչպես կանդրադառնա Ռուսաստանի և Արևմուտքի հետ Թբիլիսիի հարաբերությունների վրա։

- Պարոն Մելիքյան, Վրաստանի իշխանությունների կողմից առաջին անգամ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը նախաձեռնվել է 2023-ին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանությունները դարձյալ վերադարձան այս օրենքի ընդունմանը և ի՞նչ նպատակներ են հետապնդում։

- Նախ, օրենքն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» է կոչվում, իսկ «գործակալներն» ընդդիմության նարատիվն են: Այս նախաձեռնությունը, ըստ իշխանությունների, պետք է ավելի թափանցիկ դարձնի արտաքին ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները և լրատվականները: Իշխանությունները համարեցին, որ հիմա ժամանակն է և կարելի է այս օրենքն անցկացնել և ընտրություններից առաջ ավելի քիչ ռեյտինգային կորուստ ունենալ կամ թույլ չտալ, որ ավելի լայն բողոքի ցույցեր ընթանան, քանի որ, եթե ընտրություններից հետո տեղի ունենար, հետընտրական պրոցեսներին կավելանային և գուցե ավելի շատ բողոքողներ լինեին: Ամեն դեպքում՝ երկրի ներսում կա դժգոհություն և արդեն դրսից ճնշումներ: Իսկ թե ապագայում ի՞նչ պրոցեսներ կլինեն, երկխոսության կգնան, թե չեն գնա, առաջիկա մի քանի շաբաթը ցույց կտա:

- Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն են օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաների հեռանկարները, որքանո՞վ են դրանք վտանգ ներկայացնում Վրաստանի իշխանությունների և երկրի ընդհանուր կայունության համար։

- Կայունությունը կարևոր է թե՛ իրենց երկրի, թե՛ տարածաշրջանի համար: Կարևոր է, որ իրավիճակը հսկողությունից դուրս չգա և բոլոր գործընթացներն ընթանան Սահմանադրության շրջանակներում, բայց պարբերաբար տեսնում ենք, որ որոշ դեպքերում մասնակցիները փորձում են ավելի ծայրահեղացնել իրավիճակները, ինչին ոստիկաններն են պատասխանում: Եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, գուցե որոշակի փուլում սկսի մարել այս բողոքի ցույցերի թե՛ մասնակցությունը, թե՛ հաճախականությունը, և ամռանից քաղաքական դաշտը պատրաստվի խորհրդարանական ընտրություններին, որոնք հոկտեմբերին են կայանալու: Այստեղ կարևոր էլեմենտ կա․ որևէ ձևով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական տալ չի կարող, արտահերթ ընտրություններ չեն կարող լինել, իսկ տարին ընտրական է և կես տարի շուտ որևէ ձև արտահերթ ընտրություններ, ըստ Սահմանադրության, չեն նշանակվում, ուստի այս պարագայում, վատագույն սցենարով, կա՛մ հեղաշարջում պետք է լինի, որ այդպիսի պրոցեսներ ընթանան, կա՛մ բողոքի ցույցերը կշարունակվեն մինչև իքս պահի, որից հետո կողմերը կհասկանան, որ պետք է պատրաստվել նախընտրական պայքարին և գալիք ընտրություններին:

- Այդ դեպում՝ ի՞նչ հեռանկարներ են ակնկալում ակցիայի մասնակիցները:

- Իրենք ակնկալում են, որ իշխանություններին կարող են ճնշել և այս օրենքը չլինի, բայց արդեն երրորդ ընթերցմամբ ընդունվել է: Իմ կարծիքով՝ Արևմուտքի միջնորդությամբ այդ կոնսեսուսը, հնարավոր է, որոշ կետերում վերանայվի, այս պարագայում ինչ-որ բան կստանան, բայց, իմ կարծիքով, այսօրվա պրոցեսների տրամաբանությամբ օրենքի չեղարկում տեղի չի ունենա:

- Ինչպե՞ս կանդրադառնա օրենքի ընդունումը Ռուսաստանի և Արևմուտքի հետ Թբիլիսիի հարաբերությունների վրա։ Որքանո՞վ է լուրջ և երկարաժամկետ Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունների ներկայիս վատթարացումը։

- Մեկը մյուսի հետ չէի կապի։ Այո՛, ինչ-որ չափով Վրաստան-Արևմուտք հարաբերություններում ճգնաժամ կա, բայց չէի ասի, որ այս օրենքի ընդունումը կարող է ռուս-վրացական հարաբերություններին ինչ-որ օգուտ տալ, քանի որ Ռուսաստանից եկող ֆինանսների վրա նույնպես անդրադառնում է, միայն Արևմուտքինը չէ: Այս օրենքը գուցե որպես խոչընդոտ Վրաստան-Արևմուտք հարաբերություններին Ռուսաստանի համար ձեռնտու է, բայց ռուս-վրացական օրակարգի հետ որևէ առնչություն չունի, քանի որ Ռուսաստանը չի ստիպել Վրաստանի իշխանություններին այդ քայլին գնալու: Այս ամենն ունի իր ներքաղաքական պատճառները, ազդելու է ներքաղաքական պրոցեսների վրա և ինչ-որ չափով նաև արտաքին՝ նկատի ունենալով Վրաստան-Արևմուտք հարաբերությունները:

Իմ կարծիքով՝ Արևմուտքը ևս պետք է ճկուն լինի և տեսնելով, որ իշխանությունները համառորեն այս օրենքն առաջ են տանում և ընդունելու են, պետք է ինչ-որ չափով կոնսենսուսային մոտեցում ցուցաբերեն և փորձեն առնվազն երաշխիքներ ստանալ, որ քաղհասարակությանը սահմանափակելու վրա այս օրենքը չի ազդի, պատժիչ մեխանիզմ չի դառնա, եթե, իհարկե, ցանկություն կա Թբիլիսիի հետ հարաբերությունները ճգնաժամից հանելու: Եթե չկա, ապա այստեղ մենք կտեսնենք, որ Վրաստան-Արևմուտք հարաբերությունները կվատանան, ինչը, չեմ կարծում, Արևմուտքի շահերից է բխում՝ առավել ևս, որ կա Ռուսաստան-Արևմուտք առճակատում:

telegram
Tags: Ջոնի ՄելիքյանՎրաստան

Հարակից հրապարակումներ

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington...

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և...

Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար-Խամիր քաղաքի շրջանում հուլիսի 18-ի առավոտյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr...

Load More
Xosum
  • Լուրեր
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части
Զինված ուժեր

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։...

Read moreDetails
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01

Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ