Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն մարտի 31-ին դեղեր և դեղորայքային պարագաներ է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանությանը՝ որպես մարդասիրական օգնություն, տեղեկանում ենք ՀՅԴ կայքէջից։
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը նշել է, որ դեղորայքի և բժշկական պարագաների տրամադրումը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ:
«Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը հայ ժողովրդի կողքին էր: Այսօր մեր պարտքն ենք համարում կանգնել իրանցի ժողովրդի կողքին»,- նշել է նա:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 23-ին հայտարարել էր, որ Հայաստանը Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում՝ դեղորայքի տեսքով։






































