Բաքվի Իդրակ դպրոցի տասներորդ դասարանի աշակերտը կրակել է ուսուցչի վրա, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ դպրոցի շենքի դիմաց։
Աշակերտը դպրոց է ժամանել հորը պատկանող որսորդական հրացանով, որի գնդակը խոցել է ուսուցչի պարանոցը։ Դպրոցի տնօրեն Մենսու Ալիշովը բացատրել է, որ կրակոցը պատահական էր, սակայն զենքն առգրավվել են, իսկ աշակերտը ձերբակալվել է։
Ուսուցչուհին հոսպիտալացվել է և վիրահատվում է։ Նրա վիճակը միջին ծանրության է։





































