• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 09:01
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայ դատը նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը

Արտաքին քաղաքական,
23 Ապրիլ 2026 18:31
ShareShareShare
Հայ դատը նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը
telegram

Թուրքիայի քաղաքական վարքի դրսևորումը, որը չի հետապնդում Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդում և որը չի ենթադրում Հայոց ցեղասպանության ոճրագործության շարունակականություն, այն նախադրյալն է, որ կհանգեցնի Հայաստան-Թուրքիա միջպետական, իսկ ապագայում գուցե նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցին ընդառաջ՝ Հայ դատի խորհուրդը նշել է, որ Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ, քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը չի պարտադրել դա։

«Հայ-թուրքական հարաբերություններում չկա՛ հակամարտություն դասական իմաստով։ Հետևաբար՝ միջպետական հարաբերությունների կարգավորմանը սխա՛լ է մոտենալ հակամարտությունների լուծման միջազգայնորեն ընդունված մեխանիզմներով։ Այս հարաբերություններում կա ցեղասպան կողմ, ում ոչ միայն ժխտողական քաղաքականությունը, այլև շարունակական գործողություններն են վկայում ցեղասպանական գործողությունների մտադրության պահպանման մասին, և կա ցեղասպանված կողմ, ով ցանկանում է բացառել ապագայում նման գործողությունների հավանականությունը»,- ասված է հայտարարարության մեջ։

Ըստ Հայ դատի՝ ասվածի լավագույն ապացույցը Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացն է, երբ «Հայաստանի իշխանություններն անմտորեն և անվերապահորեն բավարարել են Թուրքիայի բոլոր նախապայմանները», իսկ թուրքական կողմը ոչ միայն հրաժարվում է գործադրել համաձայնեցված նույնիսկ խորհրդանշական քայլերը, այլև առաջադրում է նոր նախապայմաններ և շարունակում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։

«Թուրքական կողմը, ըստ էության, շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ենթարկել անօրինական շրջափակման, ինչն, իր բնույթով, թշնամական քաղաքականության դրսևորում է»,- նշված է հայտարարության մեջ։

Արդյունքում՝ ստեղծվել է իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի գործիքակազմում չի մնացել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու որևէ գործուն հնարավորություն, նշել է Հայ դատը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։

Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը:

Կարդացեք նաև`

Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի

Դիվանագիտության և հիշողության միջև. ինչպե՞ս է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը

Ուրուգվայից մինչև ԱՄՆ. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին

telegram
Tags: Հայ դատՀՅԴՑեղասպանություն

Հարակից հրապարակումներ

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

15 Հուլիս 2026 19:47

Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջից մեկի շինարարությունը, հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։ Նշվում է, որ...

«Ай Дат»: нормализация отношений с Турцией невозможна без отказа от геноцидальной политики

Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

13 Հուլիս 2026 10:57

Իսրայելի կառավարությունը կասեցրել է 1915 թվականի հայկական իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ճանաչելու նախաձեռնության առաջխաղացման գործընթացը, հայտնել է հունական ProtoThema հրատարակությունը։ Իսրայելի...

Թրամփը հայտնել է շաբաթվա վերջին Իրանի հետ հնարավոր համաձայնագիր ստորագրելու մասին

Թրամփը հայտարարել է իրանական կողմի խնդրանքով բանակցությունները շարունակելու մասին

10 Հուլիս 2026 19:57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է Վաշինգտոնին շարունակել բանակցությունները։ Այս մասին նա հայտնել է Truth Social...

Пашинян обсудил с Мишустиным армяно-российские отношения и подтвердил намерение остаться в ЕАЭС

Մինչև չիրականանա՝ չեմ բացի, թե ինչի մասին ենք պայմանավորվել Միշուստինի հետ. Փաշինյան

09 Հուլիս 2026 13:14

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մանրամասներ հայտնել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում ունեցած բանակցությունների բովանդակությունից՝ նշելով, որ...

ՌԴ-ն խստացնում է պահանջներն աշխատանքային միգրանտների նկատմամբ

ՌԴ-ն խստացնում է պահանջներն աշխատանքային միգրանտների նկատմամբ

08 Հուլիս 2026 18:57

ՌԴ պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը լրացուցիչ պահանջներ է սահմանում արտոնագրով կամ աշխատանքի թույլտվությամբ Ռուսաստանում աշխատող...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ