Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ դեռ չի հասունացել Վեհարան գնալու ժամանակը, դրա համար դեռևս կշարունակեն Հովհաննավանքում պատարագների ժամանակ մարդկանց համախմբել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին:
Ըստ հրապարակման՝ երբ իշխանություններն սկսեն նկատել, որ մարդկանց թիվն ավելանում է, նոր կքայլեն դեպի Մայր Աթոռ` Փաշինյանի ուղեկցությամբ: Սակայն մինչև այդ, համաձայն պարբերականի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ արշավը շարունակվելու է, իշխանականներն ամենօրյա ռեժիմով նրան քննադատելու են՝ հորդորելով հրաժարական տալ: Վարչապետն էլ փորձելու է իր շուրջ հավաքել այն հոգևորականներին, ովքեր պատրաստ են իր հետ քայլերթով հասնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հավելել է թերթը:
Կարագալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ-խմբ.) ևս վստահեցրել է, որ մեծ «բանակ» կհավաքվի իր շուրջ, ու արդեն քայլեր կկարողանան ձեռնարկել կաթողիկոսի հեռացման հետ կապված:
ԶԼՄ-ն նաև հայտնել է, որ վարչապետը դժգոհ է կիրակի օրը Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագի ժամանակ մարդկանց քիչ քանակից:
«Իրավունք» թերթը հավելել է, որ այդ պատարագից Փաշինյանը վերադարձել է նյարդայնացած:
Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել, բայց հրաժարվել էր ընդունել կարգավիճակը: Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ասատրյանը, այսպես կոչված, պատարագ էր մատուցել, որին մասնակցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև՝






































