Չարենցավանում սպանության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է, հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 26-ամյա երիտասարդը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14։02-ին։
Նշվում է, որ սպանության մեջ կասկածվողը հաշվառված է հոգեբուժարանում։


































