• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 04:15
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Արշավ՝ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ». Գոհար Մելոյանը բերման ենթարկելու և խուզարկությունների մասին է հայտնել

Իրավունք,
16 Ապրիլ 2026 12:02
ShareShareShare
telegram

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն ահազանգով է դիմել՝ հայտնելով իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին:

«Առավոտվանից արշավ է իրականացվում «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ։ Խուզարկություններ են, մեր համակիրների են բերման ենթարկել և մեր ցուցակի կին ներկայացուցիչ»,- նշել է նա։

Ըստ Մելոյանի՝ մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք: Նա, միաժամանակ, նկատել է՝ յուրաքանչյուր անձի փոխարեն, երբ փորձում են մեկուսացնել «հայրենիքի համար պայքարից, 10 մարդ համալրում է իրենց շարքերը»։

«Հիմա ուղևորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե, ուղղակի ահազանգում եմ, որովհետև իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը։ Ավելի եք մոտիվացնում մարդկանց նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել: Ինչ արած, մինչև հունիսի 7-ը ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է նա։

Փաստաբան Յուրա Դիլանյանը լրագրողներին հայտնել է, որ առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություներ, 11 անձ տարվել է անհայտ ուղղությամբ:

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ դեռևս չեն մեկնաբանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներին բերման ենթարկելն ու խուզարկությունները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարինաննա Ղահրամանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ բերման ենթարկվածների թվում է նաև կուսակցության Արտաշատի գրասենյակի պատասխանատուն։ Նրա փոխանցմամբ՝ այս պահին բերման ենթարկվածների թիվը հասել է 15-ի, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ընտրական փուլում «բարեգործական գործունեության արգելքով» պայմանավորված։

Նա տեղեկացրել է, որ փաստաբանների մի մասի աշխատանքը խոչընդոտվում է՝ նրանց չեն թույլատրում մուտք գործել և լիարժեք իրականացնել պաշտպանական գործառույթները։ Որոշ դեպքերում, խոսնակի փոխանցմամբ, ահազանգերից հետո փաստաբաններին հաջողվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե։

Armenia Today-ին Ղահրամանյանը հայտնել է, որ բերման ենթարկվածների մի մասին էլ տարել են Հակակոռուպցիոն կոմիտեի Այգեձոր փողոցի ստորաբաժանում։

Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել է, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ 14 բերման ենթարկվածից 2-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «ընտրական փուլում բարեգործության արգելքը» խախտելու, ինչպես նաև ընտրակաշառքի հոդվածներով։

Հովհաննիսյանը նշել է, որ վարույթը վերագրվում է «Մեր ձևով» կազմակերպությունում ներգրավված անձանց։ Նրա խոսքով՝ «Մեր ձևով»-ը, երբ դեռ հասարակական կազմակերպություն էր, իրականացրել է բարեգործական և զարգացման ծրագրեր, որոնցում ներգրավված անձինք ստացել են աշխատավարձեր։

«Այժմ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, այդ աշխատավարձները դիտարկվում են որպես ընտրակաշառք։ Գուցե անձինք չեն աշխատել աշխատանքային պայմանագրերով, սակայն դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային հարաբերությունների խախտում, ոչ թե քրեական իրավունքի ոլորտի հարց»,- նշել է փաստաբանը։

Կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը լրագրողներին ասել է, որ պատրաստ են ցանկացած զարգացման։ Նրա խոսքով՝ «այսօրվա ձերբակալությունները նույնպես քաղաքական հետապնդման օրինակ են, սակայն իրենք ունեն բոլոր գործիքներն ու տարբերակները՝ իշխանության հնարավոր քայլերին հակազդելու համար»։

Ղազինյանը նաև չի բացառել, որ ձերբակալությունները կարող են օգտագործվել կուսակցության ընտրություններին մասնակցությունը սահմանափակելու նպատակով։

«Թող պահեն, որքան ուզում են, բայց պետք է հասկանան, որ «Ուժեղ Հայաստան»-ում կանայք էլ են ուժեղ»,-ասել է նա։

Ղազինյանն իշխանություններին է մեղադրել ընտրակաշառքի կիրառման մեջ՝ նշելով, որ ընտրություններից առաջ սոցիալական վճարների բարձրացումները «նախընտրական կաշառք» են։ Ղազինյանի խոսքով՝ անկախ ճնշումներից՝ կուսակցությունը շարունակելու է պայքարը։ Նա ընդգծել է, որ պատրաստ են նաև հետագա հնարավոր ճնշումներին, այդ թվում՝ ղեկավար կազմի թիրախավորմանը։

Նա հիշեցրել է, որ կուսակցության առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը, չի փախել, առաջինն է կանգնել պայքարի մեջ՝ ընդգծելով, որ որևէ գործընթաց չի կանգնեցնի իրենց։

ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ ստացել է ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում: Նշվում է, որ ՄԻՊ դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ ձայնագրություն է հրապարակել և հայտնել «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ բերման ենթարկվածներն ունեն ձերբակալվածի կարգավիճակ։

ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանի» անդամներին և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպության աշխատակիցներին մեղադրել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք բաժանելու մեջ:

Մելոյանը տեղեկացրել է, որ ձերբակալվածներից մեկի փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել պաշտպանյալին։ Նա հայտնել է, որ փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Նա նաև հայտնել է, որ ձերբակալվածները հիմնականում կանայք են։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահներն սկսել էին հաղորդում տարածել մարտի 30-ից: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, Armenia Today-ին մեկնաբանելով տեղի ունեցածը, այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում և հայտնել, որ մարտի 30-ից սկսած՝ ամբողջ Հայաստանով տարբեր գրասենյակներից անձինք են հրավիրվում ոստիկանության բաժիններ՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։

Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։

Կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ մարտին կայացած հարցազրույցում նշել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:

Թարմացված է՝ 16.04.2026 | 17։45

telegram
Tags: Ուժեղ Հայաստան

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անց ձերբակալվել է, Armenia today-ը...

Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Factor.am-ին հայտնել է նրա...

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27

Դատարանը հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովնան Հակոբյանի իրավունքների խախտումը քրեական գործի ընթացքում, հայտնել է փաստաբան...

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերությունները կապարակնքելուց առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է...

Ուղիղ. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանի ճեպազրույցը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանի ճեպազրույցը (ուղիղ)

17 Հուլիս 2026 18:18

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ