Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը, Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ-ի տվյալներով՝ խոսքն արքեպիսկոպոսին մեղադրանք առաջադրելու համար հիմք հանդիսացած թմրախոտի գլանակի մասին է։
Կայքի աղբյուրները հայտնել են, որ գործը քննող քննիչները, ինչպես նաև վարչության պետը, չեն բացառել աշխատանքից հեռացվելու հնարավորությունը։
2025 թվականի դեկտեմբերի 4-ին Արշակ արքեպիսկոպոսին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։
Կարդացեք նաև՝
Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը. փաստաբան



































