Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, հայտնել է Դիլիջանի համայնքապետարանը։
Նշվում է, որ կրակի մարման գործողություններին մասնակցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության շուրջ 200 ծառայող, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներ։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Տավուշի մարզում շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները՝ նոյեմբերի 24-ին բռնկված հրդեհները մարելու համար: Հրդեհներ են բռնկվել Դիլիջանի տարածքի «Կազաչի» հատվածում, Նավուր գյուղի մոտակայքում և Դիլիջանի օձաձև ճանապարհներին հարակից անտառում:



























