Մարտի 4-ին Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, կա երկու տուժած, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՆԳՆ նախնական տվյալներով՝ պայթել է մոտ 25 տոննա կշիռ ունեցող հեղուկ գազի գլանատակառը։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը պայթյունի ահազանգն ստացել է ժամը 16։39-ին, հավելել են ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։