Սյունիքի մարզի Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 16։22-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։






































