Hyundai Motor ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում 96 300 ավտոմեքենա՝ ծրագրային ապահովման խափանման պատճառով, որը կարող է հանգեցնել գործիքային վահանակի էկրանի աշխատանքի խափանման, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությանը։
Հետկանչը վերաբերում է 2025 և 2026 թվականների արտադրության Tucson, Tucson Hybrid և Tucson Plug-In Hybrid քրոսովերների որոշ խմբաքանակների։
Կարգավորող մարմնի տվյալներով՝ ծրագրային խափանման հետևանքով գործիքային վահանակի էկրանը կարող է չցուցադրել կարևոր տեղեկատվություն, այդ թվում՝ արագաչափի տվյալներն ու նախազգուշացնող ազդանշանները, ինչը մեծացնում է ճանապարհատրանսպորտային պատահարի վտանգը։
Գործակալության փոխանցմամբ՝ Hyundai-ի դիլերներն անվճար կթարմացնեն գործիքային վահանակի ծրագրային ապահովումը։




































