Թուրքիայի Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3,9 մագնիտուդով երկրաշարժն զգացվել է Հայաստանում, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ այն տեղի է ունեցել ապրիլի 28-ին` ժամը 16:02-ին։ Ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։
Ըստ ծառայության՝ երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:



































