Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում փետրվարի 2-ին հայտնաբերվել է տղամարդու դի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է դպրոց, որտեղ արձանագրել են քաղաքացու մահը։
Նշվում է, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Մ․-ն է, ով նույն օրը դպրոցի բուժկետում, բժշկի ներկայությամբ, հանկարծամահ է եղել։ Նա աշխատում էր նշված դպրոցում՝ որպես պահակ։





































