Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 20:15-ի սահմաններում Կաթնառատ գյուղի սկզբնամասում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 3 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արեն Ս․-ն է։
Կայքը նաև հայտնել է Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի մասին։ Նշվում է, որ Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Զավեն Վ․-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Նազենի Ե․-ին, 17-ամյա Ն․ Ա․-ին և 17-ամյա Ն․ Ա․-ին, ովքեր տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։






































