Երևանում տեղի ունեցած ավտովթաի հետևանքով 4 անձ է վիրավորվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 52-ամյա Համլետ Սահակյանի վարած Toyota ipsum մակնիշի և 34-ամյա Տարոն Հարությունյանի վարած Nissan Tiid մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։






































