• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 04:14
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանն աշխարհի քարտեզի վրա 2025-ին․ ինչպե՞ս է փոխվել երկրի իմիջը

Էքսկլյուզիվ, Հայաստան, Ներքաղաքական, Քաղաքականություն,
03 Հունվար 2026 14:30
ShareShareShare
Հայաստանն աշխարհի քարտեզի վրա 2025-ին․ ինչպե՞ս է փոխվել երկրի իմիջը
telegram

Վերջին տարիների ներքաղաքական փոփոխություններն ու արտաքին քաղաքական գործընթացներն զգալիորեն ազդել են ոչ միայն քաղաքացիների կյանքի, այլև երկրի սահմաններից դուրս Հայաստանի ընկալման վրա: Armenia Today-ն ուսումնասիրել է աշխարհի առաջատար լրատվամիջոցների հրապարակումները՝ հասկանալու համար, թե ինչպիսի՞ն է երկրի և նրա ժողովրդի կերպարը 2025 թվականի միջազգային օրակարգում՝ տեխնոլոգիական թռիչքից և մշակութային ինքնությունից մինչև Արցախի ողբերգություններն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժերը։

1. BBC-ն ներկայացրել է, թե ինչպես է Հայաստանը Կովկասում կառուցում «Սիլիկոնյան հովիտ»

BBC-ն նշում է, որ Հայաստանը կառուցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացման յուրահատուկ մոդել՝ շեշտը դնելով կրթության և համաշխարհային հայկական ցանցի վրա։ Պարբերականն առանձնացնում է «Արմաթ» ծրագիրը, որը ներառում է 650 լաբորատորիա, 17 000 աշակերտ և 600-ից ավելի դասընթացավար: BBC-ն նաև ընդգծում է, որ երկրում գործում է շուրջ 4000 ՏՏ ընկերություն: Առավել ուշագրավ են «Պիկսարտ»-ը՝ 1,5 մլրդ դոլար գնահատմամբ, ինչպես նաև «Կրիսպ»-ը և «Սերվիս տիտան»-ը: Հայաստանն աշխարհում 57-րդն է ստարտափների գործարկման դյուրինությամբ՝ բնական ռեսուրսների բացակայությունը լրացնելով մարդկային կապիտալով:

Առանձին հիշատակվում է Սփյուռքի դերը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում, որն ապահովում է ուղիղ մուտք դեպի Սիլիկոնյան հովիտ, ներդրումներին և փորձագիտական ցանցերին: Ստարտափներն ապրանքներ են շրջանառում ներքին շուկայում, այնուհետև դրանք տարածվում են դրսում: BBC-ն ներկայացնում է Dr Yan բուժծառայության օրինակը, որը Երևանից արդեն դուրս է եկել Ուզբեկստանի շուկա։

2. The Guardian-ը բացատրել է, թե ինչո՞ւ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության փաստաթղթերով պարտվում են Իրանն ու Ռուսաստանը

Тhe Guardian-ում հրապարակված հոդվածում վերլուծաբան Պատրիկ Ուինտուրն ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղ բանաձևն արմատապես փոխում է ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը տարածաշրջանում ազդեցության երկարաժամկետ գործիքներ է ստանում, ինչն ուղղակիորեն շոշափում է Իրանի և Ռուսաստանի շահերը: Խաղաղության գործարքով ԱՄՆ-ն մասնավոր կոնսորցիումի միջոցով ստանում է Հայաստանի հարավում միջանցքի 99-ամյա վերահսկողությունը՝ փաստացի ընդհատելով առանցքային տարանցիկ հանգույցի կառավարումը և դուրս մղելով Իրանին և ՌԴ-ին:

The Guardian-ը նշում է, որ Իրանն զգուշանում է «աշխարհաքաղաքական շրջափակումից» և դեպի Սև ծով ելքի կորստից, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանային պաշտպանի դերից այն դեպքում, երբ Հայաստանն արագացված կերպով «թեքվում է» դեպի արևմուտք: Հրապարակման մեջ նաև ասվում է, որ նոր միջանցքը Հայաստանն ինտեգրում է Ռուսաստանը և Իրանը շրջանցող Միջին միջանցք երթուղու նախագծում, ինչն ուժեղացնում է երկրի արտաքին կապվածությունը, սակայն լրացուցիչ ներքաղաքական լարվածություն է ստեղծում Երևանում:

3. Forbes-ը կոչ է արել «բացահայտել Հայաստանը» նրա նշանավոր կոնյակների միջոցով

Forbes-ն ընդգծում է, որ Հայաստանն ունի կոնյակագործության ամենահին և հեղինակավոր ավանդույթներից մեկը, որը հիմնված է խաղողի տեղական տեսակների, կրկնակի թորման և կովկասյան կաղնու հնեցման վրա: Պարբերականը նշում է, որ երկիրը տարեկան արտադրում է մոտ 20 մլն լիտր կոնյակ՝ 90%-ն ուղարկելով արտահանման, իսկ խոշորագույն խաղացողները (Երևանի կոնյակի գործարարն, «Պռոշյան» և Great Valley) պահպանում են դասական մեթոդները և աշխատում են միայն տեղական սորտերի հետ:

Հրապարակման մեջ ներկայացված են առաջատար միջազգային մրցույթներում ոսկե և կրկնակի ոսկե մեդալների արժանացած 20 լավագույն հայկական կոնյակները ՝ WSC, SFWSC, ISC, NYISC և այլն: Forbes-ն առանձնացնում է «Արարատ Նաիրի 20»-ը, «Դվին 15»-ը, «Նոյ դասական 20»-ը, Great Valley 25-ը և «Պռոշյանի» «Մանե» շարքը: Նշվում է նաև հայկական կոնյակին բնորոշ նկարագիր՝ մուգ շոկոլադ, թուզ, չրեր, մեղր, համեմունքներ և խորը, թավշյա կառուցվածք:

Forbes-ը նկատել է նաև, որ հայկական կոնյակը համատեղում է ակնառու որակն ու մատչելիությունը, հատկապես՝ 15-30 տարեկան ուլտրա-հնեցված կատեգորիաներում, որոնք հաճախ արժեն 50 դոլարից պակաս: Forbes-ը հավելել է, որ այս արտադրանքը հեշտ է գտնել աշխարհի մասնագիտացված խանութներում, իսկ լավագույն ընտրություններից մեկը ներկայացված է Գլենդելում գտնվող Remedy Liquor-ում:

4.The Telegraph-ը պահանջել է Ցեղասպանությունն անվանել իր անունով և զգուշացրել հայերի շարունակվող էթնիկ զտումների մասին

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ The Telegraph-ը հոդված է հրապարակել Բաքվում հայ գերիների վիճակի և Արցախում էթնիկ զտումների հետևանքների մասին՝ ընդգծելով հայերի դեմ պատմական հանցագործությունների և այսօր շարունակվող խախտումների միջև ուղիղ կապը: Պարբերականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչների տեղահանումից հետո 2023թ. ադրբեջանական բանտերում մնում է 23 հայ բանտարկյալ: Նրանց պահման պայմանները մենախցերում, բուժօգնության հասանելիության բացակայությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շփման արգելափակումը The Telegraph-ն անվանել է «միջազգային վերահսկողության կանխամտածված վերացում»:

The Telegraph-ի կարծիքով՝ միջազգային հանրությունը պարտավոր է գործել, այլապես միջազգային իրավունքի նորմերը կրում են ձևական բնույթ. Լոնդոնը՝ որպես Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի մասնակից, պարտավոր է պահանջել գերիների ազատ արձակումը, հասնել դիտորդների մուտքի թույլտվությանը և պայմաններ ապահովել տեղահանվածների վերադարձի համար: Արցախցի գերիների ազատությունը բարի կամքի ժեստ չէ, այլ անհրաժեշտ պայման Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած կայուն խաղաղության համաձայնագրի համար, ասված է հոդվածում:

5. BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դատին և նրա անտեսումը խաղաղության գործընթացից 

BBC-ն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական խաղաղության համաձայնագրի» տեքստի համաձայնեցման ֆոնին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Ղարաբաղի ևս 15 նախկին ղեկավարներ մնում են լիովին անտեսված պայմանավորվածություններից: Բաքվի ռազմական դատարանը նրանց տասնյակ մեղադրանքներ է ներկայացրել՝ ներառյալ ահաբեկչությունն ու «պատերազմ վարելը»: Ընդ որում՝ BBC-ն նշում է, որ խոսքը տասնամյակներ տևող գործերի մասին է: Վարդանյանի ճակատին կապտուկներով հրապարակված կադրերի ֆոնին «իրավունքների խիստ պահպանման» մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները լուրջ կասկածներ են առաջացրել, նշել է պարբերականը:

Նաև հիշեցրել է, որ Վարդանյանը Լաչինի միջանցքի արգելափակումից հետո դարձել է Արցախի փաստացի վարչապետ և միջազգային լրատվամիջոցների ուշադրությունն է ակտիվորեն հրավիրել հումանիտար ճգնաժամի վրա, ինչից, նրա որդու՝ Դավիթի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները խիստ դժգոհ են. BBC-ն ընդգծում է, որ ի տարբերություն ծավալվող խաղաղ գործընթացի՝ գերիների ճակատագիրը որևէ կերպ արտացոլված չէ համաձայնագրի նախագծում, և դա ուժեղացնում է քննադատությունն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային դիտորդների շրջանում:

6. The Economist-ը Հայաստանն ընդգրկել է 20 ամենագրավիչ երկրների շարքում բուհ ավարտածների համար

The Economist-ը հայտնել է, որ Հայաստանն առաջին անգամ դասվել է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց տեղափոխման համար ամենացանկալի երկրների շարքում՝ գլոբալ վարկանիշում զբաղեցնելով 20-րդ տեղը: Պարբերականը վերլուծել է Gallup World Poll-ի հարցման արդյունքները, որտեղ 150+ երկրների ավելի քան 150 հազար հարցվածներ պատասխանել են հարցերին, թե պատրա՞ստ են արտագաղթել և ո՞ր երկիրը կընտրեն ապրելու և աշխատելու համար: Հայաստանը եզրափակում է առաջին քսանյակը՝ հայտնվելով առաջատար դիրքեր գրաված՝ շրջանավարտների ներգրավման խոշորագույն կենտրոնների՝ Կանադայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի կողքին:

7. The Christian Post-ը կոչ է արել աշխարհի քրիստոնյաներին կանգնել ի պաշտպանություն Հայաստանի

Centennial Institute վերլուծական կենտրոնի ղեկավար Գրեգ Շալլերի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է The Christian Post-ում, ընդգծված է, որ Հայաստանը ոչ միայն աշխարհաքաղաքական ճնշման գոտում հայտնված երկիր է, այլ «քրիստոնեական քաղաքակրթության սահմանագիծ», որը պահանջում է համաշխարհային քրիստոնեական հանրության անմիջական և անհապաղ աջակցությունը: Պարբերականը շեշտել է, որ սպառնալիքների առջև լռությունն ու իներցիան անթույլատրելի են, քանի որ խոսքն առաջին քրիստոնյա պետության և նրա հոգևոր ժառանգության պաշտպանության մասին է:

Շալլերը պնդել է, որ քրիստոնյաները պետք է համերաշխություն ցուցաբերեն և հասնեն քաղաքական լուծումների, որոնք կերաշխավորեն հայկական ինքնիշխանության պահպանումն ու բնակչության անվտանգությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանի պաշտպանությունը ոչ միայն տարածաշրջանային կայունության հարց է, այլև բարոյական փորձություն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար: The Christian Post-ը հայտարարել է, որ Հայաստանին չաջակցելը նշանակում է հաշտվել, որ առաջին քրիստոնյաների ճակատագիրը կարող է վերաշարադրվել այն ուժերի կողմից, որոնք ձգտում են ջնջել նրանց քարտեզից ու պատմությունից:

Պարբերականը եզրակացրել է, որ Հայաստանի ապագան քրիստոնեական աշխարհի՝ հավատը գործով, այլ ոչ թե խոսքով պաշտպանելու պատրաստակամության ստուգումն է։ Հայաստանին մենակ թողնել սպառնալիքներով նշանակում է թույլ տալ մարել գրեթե երկու հազար տարի վառվող լույսը։

8. Catt-ն Արցախն անվանել է «Կովկասի չապաքինվող վերք» և հիշեցրել նրա ժողովրդի պատմությունը

Catt կաթոլիկ պորտալը հոդված է նվիրել Արցախի ողբերգությանը՝ ընդգծելով, որ այդ «քրիստոնեության հնագույն հողն այսօր դատարկվել է լռության աստիճանի». Բաքուն լիակատար վերահսկողություն է հաստատել տարածաշրջանի նկատմամբ, և մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում ամբողջ հայ բնակչությունն ստիպված էին լքել իրենց տները: Պարբերականը գրել է, որ կորստի ցավն զգացվում է ոչ միայն տեղահանվածների վիճակագրությանը նայելով, այլև «լքված խաչքարերի, դատարկ վանքերի, չորացած լամպերի և նրանց լուռ աղոթքների մեջ»: Catt-ի փոխանցմամբ՝ այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են «սրբապատկերները, որոնք այլևս չկան», շոշափելի են դարձնում Արցախի ողբերգությունը նույնիսկ հեռավորության վրա:

Պորտալն ընդգծում է, որ նման անհետացման պայմաններում քրիստոնյաներն իրավունք չունեն անգործության մատնվել: Catt-ը կոչ է անում միջազգային քրիստոնեական հանրությանը պահպանել աքսորյալների հիշատակը, աղոթել արդարության համար և աջակցել փախստականների և քաղբանտարկյալների իրավունքների իրական պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին: Լռությունը, ընդգծում է պարբերականը, մեղսակցություն կլինի և մոռացություն, իսկ Արցախն այսօր պահանջում է հենց «հիշողություն»:

Հոդվածում նաև նշվում է, որ ղարաբաղյան քրիստոնյաների ճակատագիրը պետք է մաս կազմի ցանկացած իրական խաղաղության գործընթացի, քանի որ հաշտեցումն անհնար է առանց կորստի ճանաչման, վերադարձի պայմանների ապահովման և հոգևոր ժառանգության պահպանման երաշխիքի: Ըստ Catt-ի՝ եվրոպացի քրիստոնյաները պետք է «Արցախը սրտում պահեն» այնպես, ինչպես հայերը պահում են իրենց մի բուռ հողը:

9. BBC: Փաշինյանի կոնֆլիկտը ՀԱԵ-ի հետ սպառնում է Հայաստանի ազգային միասնությանը 

BBC-ն մեկ այլ հոդվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև առճակատումն անվանել է «ազգային միասնության սպառնալիք» և արդի Հայաստանի քաղաքական-գաղափարական ամենախորը ճգնաժամերից մեկը: Պարբերականի գնահատմամբ՝ հակամարտությունը դուրս է գալիս անձնական վիրավորանքների շրջանակից և վերածվում ինքնության երկու մոդելի բախման՝ ավանդական՝ եկեղեցու դերի վրա հիմնված և նոր, որն առաջ է տանում Փաշինյանը՝ «իրական Հայաստան» կարգախոսի ներքո։ BBC-ն նշել է, որ վարչապետը ձգտում է վերանայել հայոց պետականության խորհրդանիշներն ու հիմքերը՝ Արարատ լեռը որպես ազգային խորհրդանիշ մերժելուց մինչև երկրի Սահմանադրության և զինանշանի փոփոխություն: Այս քայլերը, ըստ BBC-ի հարցված փորձագետների, նրան մոտեցնում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն ուժեղացնում են ներքին հակասությունները:

10. The Washington Post-ը միջազգային հանրությանը մեղադրել է Արցախի ողբերգության վերաբերյալ լռություն դրսևորելու մեջ

The Washington Post-ն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը դարեր շարունակ ապրել են իրենց հողի վրա՝ անցնելով ծանր ժամանակաշրջանների միջով, բայց պահպանելով արժանապատվության զգացումը և հայրենիքի հետ շարունակական կապը: Թերթը նկարագրել է, թե ինչպես է հակամարտությունը հանգեցրել նախ շրջափակման և սովի, իսկ հետո՝ բնակչության լիակատար արտաքսման: Պարբերականը տեղի ունեցածի մասշտաբը համեմատել է այլ հումանիտար աղետների հետ և գրել, որ էթնիկ հայերնը ստիպված էին լքել Արցախը 2023 թվականին, մինչդեռ աշխարհը «ոչինչ չի արել» նրանց արտաքսումը կանխելու համար: Պարբերականը շեշտել է, որ այդ ողբերգությունը միջազգային հանրության կողմից մնում է թերագնահատված և գրեթե մոռացված:

***

Միջազգային առաջատար լրատվամիջոցներն արձանագրում են Արցախյան պատերազմի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ծանր հետևանքները, աճող աշխարհաքաղաքական ճնշումները և իշխանության ու եկեղեցու միջև աճող ներքին հակամարտությունը: Ուշադրության կենտրոնում են մնում տեղահանման հումանիտար հետևանքները, գերիների ճակատագրերը, ինչպես նաև խաղաղության պայմանավորվածությունների և տարածաշրջանային անվտանգության ապագայի շուրջ վեճերը:

Միաժամանակ, համաշխարհային օրակարգում ամրապնդվում է նաև Հայաստանի մեկ այլ կերպար՝ երկիր, որը շեշտը դնում է տեխնոլոգիական զարգացման, կրթության և մարդկային կապիտալի վրա։ Նշվում է ՏՏ ոլորտի սրընթաց աճը, Սփյուռքի ակտիվ դերը և մշակութային արդյունաբերությունների նկատմամբ հետաքրքրության աճը՝ թորումից մինչև բարձր տեխնոլոգիաներ։

telegram
Tags: 2025ամփոփումիմիջՀայաստան

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ