• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 23:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ռազմական օրագրերից մինչև քաղաքային ֆենթզի. հայ հեղինակների 15 գիրք 2025-ին

Էքսկլյուզիվ, Հասարակություն, Մշակույթ,
03 Հունվար 2026 11:06
ShareShareShare
Ռազմական օրագրերից մինչև քաղաքային ֆենթզի. հայ հեղինակների 15 գիրք 2025-ին
telegram

Հայ գրականությունն ավանդաբար ասոցացվում է դասականների անունների հետ, սակայն երկրի ժամանակակից գրական դաշտը գնալով ավելի բազմազան է դառնում: Նոր հեղինակները բերում են թարմ թեմաներ և ձևաչափեր, հրատարակչություններն ամեն տարի թողարկում են տասնյակ ստեղծագործություններ, որոնք արտացոլում են հասարակության փոփոխությունները և նոր սերնդի ընթերցասերների հետաքրքրությունները:

Armenia Today-ը կազմել է 2025 թվականին հայ հեղինակների կողմից հրատարակված 15 գրքերի ամփոփիչ ցանկ։ Հավաքածուն ներառում է տարվա ամենանշանավոր նորույթները։

1. Գուրգեն Խանջյան, «Ինչկաչկա» 

Գուրգեն Խանջյանի ինքնակենսագրական վեպ-էսսեն բացահայտում է մանկության հիշողության և ապրումների նուրբ շերտերը: Իրեն բնորոշ անկեղծությամբ և հոգեբանական խորությամբ հեղինակը կյանքի է կոչում անցյալի թվացյալ անհետացած դրվագները՝ դրանք վերածելով ներքին ճանաչման և հանդարտ ինքնամփոփման ճանապարհի:

2. Թոնդրակ, «Վրիպակներ»

Թոնդրակի (Սմբատ Հովհաննիսյան) բանաստեղծական ժողովածուն միավորում է 2024-2025 թվականների տեքստերը և ուսումնասիրում լեզվի ծայրահեղ սահմանները: Այստեղ բառը հրաժարվում է ամրագրել իմաստը և փոխարենը բացվում է դատարկության առջև՝ այն գոտիների, ուր պոեզիան ծնվում է աղետի կողքին: Թոնդրակը բանաստեղծությունը վերածում է վկայության առանց վկայի՝ բացակայության հետքով: Դա պոեզիա է, որտեղ իմաստը սահում է, լեզուն միաժամանակ արտահայտում և ժխտում է իրեն՝ ստեղծելով տարածք, որտեղ անհնարինը հնարավոր է դառնում:

3. Սուսաննա Մելիքյան, «Մայրության և մանկության ազգագրություն» 

Գիրքն ընթերցողին ծանոթացնում է մայրության և մանկության հետ կապված ավանդույթներին ու արարողություններին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր։ Մելիքյանը հատուկ ուշադրություն է դարձնում հնագույն շրջանի արարողակարգին, ժողովրդական պատկերացումներին, հավատալիքներին և գործնական գիտելիքներին, որոնք ձևավորել են երեխայի ծննդի և դաստիարակության հանդեպ վերաբերմունքը։ Հեղինակը ներկայացնում է ինչպես տեղական առանձնահատկությունները, այնպես էլ այս ավանդույթների համազգային գծերը՝ հետևելով դրանց զարգացմանը մինչ այսօր։

4. Մհեր Արշակյան, «Ուրիշի օրագրեր»

Մհեր Արշակյանի գրքում բացակայում է մեզ ծանոթ օրագրային կառուցվածքը։ Այստեղ չկան օրացուցային գրառումներ, այլ միայն ժամանակից կտրված մտքեր ու զգացումներ, որոնք արձանագրում են ցանկացած իրավիճակի թերի և ավարտուն չլինելու պարագան։ Այդ հատվածները վերածվում են ներաշխարհի կադրերի, որտեղ յուրաքանչյուր դիտարկում փորձ է՝ որսալ պահը, որը հնարավոր չէ ավարտել և հնարավոր չէ մոռանալ։

5. Հովիկ Աֆյան, «Խոզի տարի» 

Աֆյանի այս վեպն առակ է մարդու և երկրի մասին, այն սահմանագծի, որտեղ կեղտն այլևս պարզապես կեղտ չէ, իսկ գետը՝ պարզապես գետ։ Այստեղ ամեն ինչ վերջնականապես բախվում է անձի հետ, որը նետված է այդ երկուսի մեջ։ Հեղինակը ներկայացնում է պատմություն՝ որպես ժամանակի վիրաբուժական փոխաբերություն, երբ մարդուն փոխպատվաստում են խոզի սիրտ, բայց մարդը մնում է մարդ, իսկ խոզը՝ խոզ։ Սա նաև «Աստծո դատաստան» է, որտեղ մեղադրողն ինքն էլ ոչ պակաս մեղավոր է։

Բայց ամենից առաջ սա պատմություն է մարդու մասին, որը սովորում է լողալ հոսանքի դեմ՝ անհնարին ճակատամարտը հաղթելու համար։ Վեպն առաջին հաղթանակի մասին է՝ մարդու հաղթանակի և, հետևաբար, երկրի հաղթանակի։

6. Գրիգոր Պըլտեան «Պարը»

«Գիշերադարձ» բազմամյա շարքի տասնմեկերորդ գիրքը շարունակվում է «Բլուր» թաղամասի բնակիչների քրոնիկան։ Ամեն կերպար իր հետ բերում է հին երկրից բերված գոյապայքարի փորձը և նոր սերունդների հետ միասին ձևավորում է հակասություններով լեցուն, բազմաշերտ առօրյա։ Պատմիչը հասունանում է հատորից հատոր, հեռանում թաղամասից՝ սկզբում ուսման համար, ապա՝ նոր կյանքի որոնումներով օվկիանոսի այն կողմ, բայց մշտապես վերադառնում է այնտեղ, որտեղ ծնվել են իր պատմությունները։

Այս հատվածում Պըլտեանը ստեղծում է գրեթե ծիսական գործողություն․ նա ուսումնասիրում է անհետացման տարածքը, որտեղ ծնունդն ու ցավը միմյանց են միախառնվում մեկ ընդհանուր պարի շուրջ։ Սա մեդիտատիվ և բանաստեղծական միախառնում է՝ հիշողության, կորստի և սեփական արմատներից վերջնականորեն կտրվելու անհնարինության մասին։

7. Հովիկ Չարխչյան, «Երկիր անավարտ»

Հեղինակն ուսումնասիրում է արդի հայկական հասարակության հակասությունները․ լարվածությունը՝ անձնականի և ընդհանուրի, համոզմունքների և իրականության, փոփոխությունների ցանկության և դրանցից վախի միջև։ Յուրաքանչյուր հերոս տեղի ունեցողը տեսնում է իր փորձառության պրիզմայով, և հենց այդ տարբերություններն են նրանց տանում դեպի անակնկալ ճակատագրական շրջադարձեր։

Չարխչյանը բարձրացնում է հարցեր, որոնք ծանոթ են յուրաքանչյուրին․ ինչպե՞ս ենք որոշումներ կայացնում դժվար պահերին, ինչո՞ւ են հասարակական ու պետական շահերը հաճախ տարանջատվում և ի՞նչ է կատարվում, երբ երկրորդականը դուրս է մղում գլխավորը: Հերոսները ձգտում են անկեղծության, սակայն դա նրանց չի ազատում սխալներից։ Պարզության և պարտության պահերին նրանք ստիպված են հետ նայել, ավարտին հասցնել կիսատը և բախվել ճշմարտության ամոքող ուժին։

8. Սոնա Աբգարյան, «Պառվի ուլեր» 

Գրող և նկարիչ Սոնա Աբգարյանի դեբյուտային վեպը քաղաքային ֆանտազիա է, որտեղ տեքստն ու նկարազարդումները միահյուսվում են մի ընդհանուր աշխարհում։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո իշխանությունը զավթում են Գերբերները, իսկ Եվան ուշքի է գալիս կախարդ Տատիի տանը։ Մարդ-Անձրևանոցը վերադարձնում է նրա հիշողությունը և արդարության համար պայքարելու կամքը։ Ենթարկելով նրան ու նրա ընկերներին տարբեր փորձությունների՝ քաղաքը, աղքատ թաղամասերից մինչև գիշերային կանանց փողոցներ, պատրաստ է դաժան պայքարի իր ազատության համար։

9. Լուսինե Հովհաննիսյան, «Աշնան քսանչորսերորդ օրը» 

Լուսինե Հովհաննիսյանը վերջին տասնամյակների ողբերգությունները միաձուլել ու ներկայացնում է արցախցի կանանց չորս սերունդների պատմության միջոցով: Պատմության կենտրոնը մանգանի դարպասներով հին տունն է, որն այլևս գոյություն չունի՝ բացառությամբ Google Earth-ի վրա: Առաջին երեք կանացի ճակատագրերը հիմնված են հեղինակի ընտանիքի իրական կենսագրության վրա, իսկ չորրորդը՝ 1990-ականների սերունդների հավաքական կերպարը: Վեպը դառնում է հուշակոթող, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին այդ հուշարձանը տուն էր նրա նախնիների համար:

10. Մարկ Արեն, «Շերլոք Հոլմսի նոր արկածները» 

Մարկ Արենը նոր դիտանկյունից է մոտենում լեգենդար դետեկտիվին և նրա ուղեկից բժիշկ Վաթսոնին։ Գիրքը լի է ինտրիգներով ու անսպասելի փաստերով, իսկ Բրիտանիայի և Հայաստանի, անցյալի ու ապագայի միջև անցկացված զուգահեռները պատմությունը վերածում են իմաստների յուրօրինակ խաղի։ Սա պարզապես դետեկտիվ չէ, այլ մշակութային երկխոսություն, որը բացում է ծանոթ տիեզերքն ամբողջովին այլ տեսանկյունից։

11. Արա Թադևոսյան, «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»»

Թադևոսյանը ներկայացնում է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան Հայաստանի, Արցախի ու հայկական աշխարհի վերաբերյալ։ Շատ փաստաթղթեր և վկայություններ այստեղ հրապարակվում են առաջին անգամ։ Հեղինակը նաև վերլուծում է 2016-2017 թվականների իրադարձությունները, որոնք, նրա գնահատմամբ, հող են հանդիսացել 2018 թվականի հեղափոխության համար

12. Կոլյա Ստեփանյան, «Որտե՞ղ»

Հայկական ծագմամբ 22-ամյա մոսկվացի Կոլյա Ստեփանյանը 2020 թվականին ժամանել է Հայաստան, զինվորական հաշվառման կանգնել և շուտով հայտնվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռազմաճակատում։ Երկու շաբաթ անց նա անհետ կորել է՝ 70 օրով: «Որտե՞ղ» գրքում հեղինակը պատմում է, թե որտե՞ղ է հայտնվել, ինչպե՞ս է ողջ մնացել և ինչպե՞ս է դուրս եկել այդ դժոխքից։ Սա ազնիվ, սուր, տեղ-տեղ ծիծաղելի, բայց, առաջին հերթին, բացարձակ ճշմարտացի տեքստ է։

13. Աննա Վարդանյան, «Դիանա Աբգար. հայ առաջին կին պատվավոր հյուպատոսի կյանքն ու ժառանգությունը Ճապոնիայում»

Հայ-ճապոնական հարաբերությունների հետազոտող Աննա Վարդանյանը գիրքը նվիրել է Դիանա Աբգարին՝ առաջին հայ կին պատվավոր հյուպատոսին, հումանիստին և դիվանագետին։ Հրատարակությունում ներկայացված են նոր արխիվային նյութեր նրա՝ Ճապոնիայում կատարած գործունեության մասին, բացահայտվում է նրա հումանիստական առաքելության մասշտաբը և բացատրվում, թե ինչու է Աբգարի ժառանգությունը մինչև այսօր շարունակում մնալ կենդանի։ Հեղինակի համար Աբգարը ոչ միայն հետազոտության առարկա է, այլև տոկունության և ամրության խորհրդանիշ։

14. Ալինա Պողոսյան, «Նապաստակի գլուխները հագած» 

Գրքի կենտրոնում հայ ընտանիք է, որն ապրում է ԱՄՆ-ում և Հայաստանում և փորձում է հասկանալ իր անցյալը, արտագաղթի պատմությունը և ապագան։ Պողոսյանը ներկայացնում է պատմությունը նրբորեն՝ զգուշորեն պահելով որոշակի հեռավորություն․ ցավը, շփոթվածությունը և երջանիկ լինելու ձգտումը դառնում են ճանապարհի բնական մասը։ Միչիգանի ափերից մինչև հայկական հիշողությունները՝ վեպը հավաքում է մարդկային զգացմունքների մի ամբողջ համադրություն, որոնք անցնում են իրենց բարդ ճանապարհն ամերիկյան երազանքի միջով։

15. Հայկ Դեմոյան, «Թիֆլիս. հայկական ժառանգության պատկերազարդ պատմություն»

Տարվա ամենասպասված գրքերից մեկը նվիրված է Թբիլիսի (նախկինում՝ Թիֆլիս) քաղաքին, որի զարգացման գործում հայերն առանցքային դեր են ունեցել: Հրատարակությունը ներառում է մոտ երեք հազար եզակի նյութեր թանգարաններից, գրադարաններից և մասնավոր հավաքածուներից՝ լուսանկարներ, փաստաթղթեր, ձեռագրեր, նկարչություն և փորագրություններ: Գիրքը հինգ տարվա հետազոտական և հավաքական աշխատանքի արդյունք է, և յուրօրինակ հարգանքի տուրք է հայ-վրացական բազմադարյա համակեցությանը: Դեմոյանը պատմում է գործարարների և արդյունաբերողների, հոգևոր կյանքի և եկեղեցիների, հայ թատրոնի կայացման, ճարտարապետների աշխատանքի և լուսանկարիչների ժառանգության՝ մշակութային այն հարուստ շերտի մասին, որը հայերը թողել են Թիֆլիսում:

telegram
Tags: 2025 թվականАрменияգրքերհայերհեղինակներօրագրերֆենթզի

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30

Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Load More
Xosum
  • Լուրեր
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам
Քաղաքականություն

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը, հայտնել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ