• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 00:50
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Երաշխիք ու երաշխավոր չկա»․ միջազգայնագետը վերլուծել է վաշինգտոնյան պայմանավորվածությունները

Էքսկլյուզիվ, Կարծիք, Հարցազրույց, Քաղաքականություն,
24 Օգոստոս 2025 18:30
ShareShareShare
telegram

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հռչակագիրը, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղին։ Նա գնահատե է նաև ԱՄՆ-ում Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին նախաստորագրված համաձայնագիրը:

«Երաշիք ու երաշխավոր չկա»

Միջազգայնագետը շեշտեց՝ եթե այս պահին սահմանին չեն կրակում, դեռ չի նշանակում, որ խաղաղություն է լինելու:

«Որևէ երաշխիք ու երաշխավոր չկա, որ կողմերը չեն խախտելու ստանձնած պարտավորությունները։ Մյուս կարևոր փաստն այն է, որ հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական պատճառը՝ Արցախի հարցը, վերացված չէ, մինչդեռ Արցախի խնդրի մասին որևէ կետ չկա այդ համաձայնագրում։ Արցախը, որպես հակամարտության սկզբնապատճառ, բացակայում է նաև բանակցություններից, ինչը նշանակում է, որ այդ պայմանագիրը չի կարող երկար կյանք ունենալ։ Ադրբեջանը ցանկացած պարագայում ամեն ինչ անելու է այդ ամենը խախտելու համար»,- ընդգծեց Բալասանյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի կետերը հակասում են միմյանց, նաև անորոշ դրվագներ ու ձևակերպումներ կան։

«Մի կետով մի բան է ասվում, հետո հաջորդ կետով այդ ամենը հերքվում է։ Ինչպե՞ս ենք մենք այս ամենը կարգավորելու, և ո՞վ է ստիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կատարարել իր ստանձնած պարտավորությունները։ Օրինակ՝ ՀՀ ղեկավարն ասում է, որ սահմանազատումն իրականացնելու են նույն քարտեզով, որով առաջնորդվել էին Կիրանցի հատվածում, բայց մինչև օրս հայ հասարակությունը չգիտի, թե ո՞ր քարտեզով է այն իրականացվում։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ կողմերը բարեխղճորեն են մոտենում այդ ամենին և ողջամտորեն պետք է բանակցությունների մեջ մտնեն։ Չափելի՞ են ողջամտությունն ու բարեխղճությունը։ Ո՞վ է հսկելու՝ ողջամիտ են, թե՞ ոչ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս հարցերը պատասխաններ չունեն։

«Երևանը կենացի մակարդակի հավաստիացումից բացի ոչինչ չստացավ, Բաքուն դիվանագիտական հաղթանակներ գրանցեց»

Բալասանյանի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե խաղաղություն է հաստատվել, չի ամրապնդվում Ալիևի հայտարարություններով։

«Ալիևն ասում է՝ մենք դեռ շարունակում ենք պատրաստվել պատերազմի, իսկ ո՞ւմ դեմ։ Առաջինն, իհարկե, իր գոյաբանական թշնամու՝ Հայաստանի դեմ։ Մեծ հաշվով՝ խաղաղության մասին բառախաղերը, դիվանագիտական ձևակերումները հասարակությանը հանգստացնելու նպատակ ունեն և ցույց չեն տալիս այն ճանապարհը, որով իսկապես խաղաղություն է լինելու տարածաշրջանում։ Խաղաղություն կլինի միայն ժամանակ, երբ միջազգային փաստաթղթում կապրապնդվի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, ինչը կախված չէ Փաշինյանից ու Ալիևից։ Այն իրավունք է, որն ընդունվել է միջազգային հանրության կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց Բալասանյանը։

Միջազգայնագետի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ու համաձայնագրում առկա կետերը փաստում են, որ Երևանը ոչինչ չստացավ, բացի կենացային մակարդակի խոսքերից, թե «լավ կլինի»։ Նա կարծում է, որ Բաքուն, ի տարբերություն Երևանի, մի քանի դիվանագիտական հաղթանակ գրանցեց։

«Բաքուն Երևանի հետ համատեղ դիմեց ԵԱՀԿ ՄԽ-ի ինքնալուծարման համար, ինչը Բաքվի դիվանագիտական հաղթանակն էր։ Բաքուն մտածված ոչ թե առանձին դիմեց, այլ հենց Հայաստանի հետ, որ հետո չկարողանայինք մեղադրել կամ միջազգայն հանրությանը ցույց տալ, որ Ադրբեջանը շահագրգռված չէ հարցի կարգավորմամբ։ Պատկերավոր ասած՝ ՀՀ-ին դարձրեց հանցակից այդ հարցում»,- հավելեց միջազգայնագետը։

Բաքվի մյուս հաղթանակը, ըստ Բալասանյանի, «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման կասեցումն էր Թրափի կողմից, որն արգելում էր Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը:

«Սա, միանանշանակ, Բաքվի հաղթանակն էր և Հայաստանի դիվանագիտական պարտությունը, քանզի Ադրբեջանին զենք մատակարարելու բոլոր սահմանափակումները վերացվեցին։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե կողմերի միջև պետք է խաղաղություն լինի, ԱՄՆ-ն ինչո՞ւ է վերացնում Ադրբեջանին զենք մատակարարելու սահմանափակումները։ Ամենակարևորը՝ ո՞ւմ դեմ է ուղղվելու այդ զենքը, երկու տարբերակ կա՝ կա՛մ Հայաստանի, կա՛մ Իրանի»,- նկատեց նա։

«Թրամփի հայտարարությունները մակերեսային են, նրա հեռախոսի համարը երաշխիք չէ»

Բալասանյանը հավելեց՝ Ադրբեջանը նաև հասավ նրան, որ նախաստորագրված տարբերակում երաշխավորների հետ կապված որևէ կետ չկա։

«Ոչ մի խոսք չկար այն մասին, թե որ պետությունը կամ պետությունների խումբն է երաշխավոր լինելու։ Կներեք՝ Թրամփի հեռախոսի համարը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի հարձակվելու։ Ավելի լուրջ է պետք մոտենալ այս ամենին և հասկանալ, որ Թրամփի հայտարությունները մակերեսային են»,- ընդգծեց միջազգայնագետը։

Իսկ թե ինչ ստացավ ԱՄՆ նախագահը, ըստ Բալասանյանի, այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցին իրեն ներկայացնել Նոբելյան մրցանակի։

«Թրամփը փառասեր է, և իր համար տարբերություն չկա՝ Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան։ Ավելին՝ օրեր առաջ ասաց՝ «Ադրբեջանի և Ալբանիայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում»։ Այսինքն՝ այդ մարդն Ալբանիան ու Հայաստանն իրարից չի տարբերում։ Նման ցածր մակարդակի պայմաններում կարո՞ղ ենք հույս ունենալ, որ իսկապես խաղաղություն կլինի, և ԱՄՆ-ն կլինի այն պետությունը, որը կզսպի Ալիևին, որ նա հանկարծ չհարձակվի Հայաստանի վրա։ Բնավ ոչ։ Ավելի շատ հարցեր առաջացան, քան կային նախքան հանդիպումը»,- հավելեց նա։

«Իրանի նախագահի հայտարարությունները չէին արտացոլում ԻՀՀ հոգևոր ու ռազմական ղեկավարության տրամադրությունները»

Բալասանյանը նշել է, որ Իրանի նախագահը ներկայացնում է միայն բարեփոխական թևի դիրքորոշումները, մինչդեռ երկրի հոգևոր և ռազմական ղեկավարությունն այլ տեսակետ ունի:

«Իրանի նախագահի այցն ավելի շատ հարցեր առաջացրեց, որովետև այցի նախօրին իրանական տելեգրամյան ալիքները, որոնք մոտ են Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ու Իսմալական հեղափոխության պահապանների կորպուսին, թերահավատորեն էին մոտենում այս այցին։ Ավելին, հայտարարությունները, որոնք արվում են Փեզեշքիանի ու նրա մերձավոր շրջապատի, այսինքն՝ բարեփոխիչների կուսակցության ներկայացուցիչների կողմից, չեն արտացոլում այն տրամադրությունները, որոնք կան Իրանի հոգևոր ու ռազմական ղեկավարության շրջանակում»,- շեշտեց նա։

Բալասանյանը հավելեց, որ Իրանի բարեփոխիչների ճակատ կազմակերություն կա, որը միավորում է դեմոկրատական բնույթի բոլոր կուսակցություններին։

«Հայաստան այցի նախօրեին այդ կազմակերպությունը դիմել էր Փեզեշքիանին, որ նա արգելի զինվորականների միջամտությունը տնտեսական ու այլ ոլորտներին առնչվող գործերին։ Այլ ոլորտներ ասվածի թվում նաև քաղաքականությունն է։ Այսինքն՝ Փեզեշքիանն այսօր չի ներկայացնում Իրանի ամբողջ ռազմաքաղաքական վերնախավին, նա ներկայացնում է բացառապես բարեփոխիչներին։ Տպավարություն էր, որ Փեզեշքիանը եկել էր ավելի շատ հայ ժողովրդին հանգստացնելու, ցույց տալու, թե ««Թրամփի երթուղու» հետ կապված որևէ խնդիր չկա, այդքան շատ մի խոսեք այն մասին, որ Իրանը մտահոգված է, Իրանը դեմ չէ»,- նկատեց փորձագետը։

Մինչդեռ, նրա խոսքով, իրականությունն ակնահայտորեն հակառակի մասին է փաստում։ Բալասանյանը նաև մատնանշում է, որ TRIPP-ի իրականացման ժամանակ կոնֆլիկտ է առաջանում այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ, որոնք իրականացնում են Հայաստանն ու Իրանը, ներառյալ՝  երկու երկրների սահմանին երկրորդ կամրջի կառուցման, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը։

«Ինչպե՞ս կարող են Իրան-Հայաստան 2-րդ կամրջի, 3-րդ բարձրավոլտ համակարգի, Ջուլֆայի երկաթգծի շինարարությունները չհակադրվել «Թրամփի երթուղու» հետ։ Այս հարցրի վերաբերյալ որևէ ռացիոնալ պատասխան չկա։ Ավելին, Իրանի նախագահի այցի օրերին ՀՀ իշխանությունից հայտարարում էին, որ մաքսային սահմանը ԵԱՏՄ սահմանն է, հետևաբար, հայ մաքսավորը կանգնելու է այդ սահմանին։ Սա, ըստ այդ տրամաբանության, նշանակում է, որ այն ոչ թե միջանցք, այլ ճանապարհ է, ու այստեղ հարց է առաջանում՝ այդ դեպքում «Թրամփի երթուղին» որտեղո՞վ է գնալու»,- նկատեց Բալասանյանը։

Միջազգայնագետն Իրանի նախագահի այցը դրական համարեց, բայց նշեց՝ նրա համոզումները հայ հասարակությանն այն մասին, որևէ հակասություն չկա Վաշինգտոնի պայմանավորվածությունների հետ, թույլ էին, և չէին արտացոլում Իրանի հոգևոր ու ռազմական ղեկավարության տրամադրությունները։

Հաշվի առնելով Իրանի նախագահի խոսքերը՝ Բալասանյանը չի կարծում, որ Իրանի քաղաքական ղեկավարության մոտ ամերիկյան ծրագրին հակազդելու ցանկություն կա։

«Իրենք ասում են, որ հավաստիացումներ են ստացել։ Իսկ իրականում, երբ գետնի վրա նայում ենք, թե որտեղով պետք է անցնի այդ ճանապարհը, հակադրություններն անխուսափելի են։ Այդ ճանապարհը չի կարող չհակադրվել Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը կամ տրանսպորտային բոլոր այն միջանցքների հետ, որտեղ Իրանը մասնակցություն ունի։ Խոսքը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների մասին է»,- ասաց նա։

Բալասանյանի խոսքով, թեև Երևանում լուրջ համաձայնագրեր են ստորագրվել հայ-իրանական տնտեսական համագործակցության վերաբերյալ, սակայն տնտեսությունն այլ է, քաղաքականությունը՝ այլ։ Ըստ նրա՝ այս դեպքում չենք կարող տնտեսական հնարավոր ձեռքբերումները կապել քաղաքականության հետ։

Բալասանյանի խոսքով, թեև Երևանում լուրջ համաձայնագրեր են ստորագրվել հայ-իրանական տնտեսական համագործակցության վերաբերյալ, սակայն պետք է տարանջատել տնտեսությունն և քաղաքականությունը։

«Պարզ չէ, թե ինչպես են այդ երկուսն իրար հետ աշխատելու ու զուգակցելու։ Իրանի ներսում ստեղծված իրավիճակն էլ բավականին մտահոգիչ է․ պահպանողականների ու բարեփոխիչների բախումն Իրանում լուրջ ներքաղաքական զարգացումների կարող է հանգեցնել։ Բացի այդ, հասկանալի չի լինելու, թե ո՞րն է Իրանի վերջնական դիրքորոշումն ստեղծված իրավիճակի հետ կապված․ Իրանը կդիմի՞ ավելի կտրուկ քայլերի, եթե թուրք-ադրբեջանական տարրն օգտագործի այդ ճանապարհն իր աշխարհաքաղաքական շահերն սպասարկելու և «Մեծ Թուրանն» առաջ տանելու համար»,- ավելացրեց Բալասանյանը։

Նա նկատեց՝ շրջանառության մեջ է մի տեսակետ, որ «Թրամփի երթուղու» հետ կապված ծրագրերը ոչ միայն կլինեն ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ, այլև չի բացառվում,, որ երրորդ կողմին էլ պատվիրակվի։

«Ո՞րն է այդ երրորդ կողմը, արդյոք այդ երրորդ կողմը չեն լինելու Թուրքիան և Ադրբեջանը, ու Թրամփն ավտոմատ դուրս է գալու այս ամենից։ Գուցե անունը մնա «Թրամփի երթուղի», բայց դրանք կշահագործեն թուրք-ադրբեջանական ընկերությունները։ Այս դեպքում կլինի՞ Իրանի համարժեք պատասխանը, Հայաստանն արդյոք չի՞ դառնա թատերաբեմ Իրանի համար, Իրանը չի՞ հարվածի Հայաստանով անցնող թուրքական և ադրբեջանաան բեռներին, եթե կասկածի, որ դրանք իր համար սպառնալիք են։ Դատելով Իրանի իրավիճակից՝ այդ երկրի ռազմական ղեկավարությունը հետևելու է ոչ թե նախագահի, այլ հոգևոր առաջնորդի հրամաններին։ Ռազմական թևը ենթարկվում է հոգևոր դասին, ում հետ Իրանի նախագահը գաղափարական բախումների մեջ է»,- շեշտեց միջազգայնագետը։

Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ իրավիճակը շատ ավելի վտանգավոր է դառնում, քան կար մինչ Փեզեշքիանի այցը Հայաստան։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

Աննա Բադալյան

telegram
Tags: ԱլիևԳրիգոր Բալասանյանդոնալդ թրամփԹրամփի ուղիհարցազրույց

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ