• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 09:43
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Երբեք մի ասա երբեք». փորձագետը` Իրանի դեմ պատերազմի հավանականության և Հայաստանի վրա դրա ազդեցության մասին

Էքսկլյուզիվ, Կարծիք, Տարածաշրջան,
03 Ապրիլ 2025 23:15
ShareShareShare
telegram

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հավանականությունը, Հայաստանի վրա այդ ճգնաժամի հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր էսկալացիայի ռիսկերը։

Պատասխանելով Իրանի դեմ գործողության հավանականության մասին հարցին՝ փորձագետն ասել է. «Երբեք մի ասա երբեք, իհարկե, կարելի է պատկերացնել տարբեր տեսակի ռազմական գործողություններ»։ Միաժամանակ՝ նա կարծիք է հայտնել, որ ռազմական հակամարտության հավանականությունը չափազանց մեծ չէ և 50%-ից ցածր է։

Իսկանդարյանը նշել է նաև Իրանի դեմ լայնածավալ ցամաքային գործողության հավանականությունը։

«Ինձ համար դժվար է պատկերացնել լայնածավալ ցամաքային պատերազմ, ինչպիսին ժամանակին Իրաքում էր: Կարելի է պատկերացնել որոշ գործողություններ, որոնք կարող են իրականացնել Իսրայելը կամ Իսրայելն ու ԱՄՆ-ն: Չեմ կարծում, որ դա շատ հավանական է, բայց հնարավոր է: Եթե նման բան տեղի ունենա, իհարկե, դա կազդի տարածաշրջանի և նրա քաղաքականության վրա: Սա այն է, ինչ ես անվանում եմ այն ​​տուրբուլենտությունը, որը հիմա տեսնում ենք»,- ասել է նա:

Մեկնաբանելով սահմանին ենթադրյալ գնդակոծության մասին Բաքվի հայտարարությունները՝ Իսկանդարյանը նշել է, որ Ադրբեջանն ընդհանրապես «ճոճանակ» է օգտագործում Հայաստանի նկատմամբ՝ խաղաղության և բանակցությունների գնալու մասին հայտարարությունները զուգակցելով Երևանի հասցեին կոշտ և «երբեմն ոչ շատ պարկեշտ» հայտարարություններով։

«Բաքուն դիմում է այլ միջոցների, մասնավորապես՝ կրակոցների, սա Ադրբեջանի որդեգրած ռազմավարության անբաժանելի մասն է՝ շարունակել տարբեր ձևերով ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- պարզաբանել է քաղաքագետը։

Միաժամանակ՝ նա կասկած է հայտնել, որ Բաքվի այս հայտարարությունները կապված են մեծ պատերազմ սկսելու ծրագրերի հետ, որը ենթադրում է մեծ տարածքների գրավում։

«Չեմ կարծում, որ սա ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը պատրաստվում է մեծ պատերազմ սկսել, սա չի նշանակում, որ դա սկզբունքորեն անհնար է, բայց մեծ պատերազմներն այլ կերպ են սկսվում՝ չեն հայտարարվում, այլ ընդհակառակը՝ դրա առջև հանգստություն կա»,- ասել է Իսկանդարյանը։

Նա, միաժամանակ, միանգամայն հավանական է համարել, որ Ադրբեջանը սահմանի մոտ կիրականացնի տարբեր տեսակի էսկալացիաներ, կրակոցներ և, հնարավոր է, զորքերի տեղաշարժ։

«Ավելին, ես վախենում եմ, որ դա տեղի կունենա: Պարզապես այն պատճառով, որ Ադրբեջանի ռազմավարությունը մշտապես ճնշում գործադրելն է: Ադրբեջանն անում է մոտավորապես այն, ինչ Հայաստանն ու Արցախը չարեցին 1994 թվականից հետո»,- պարզաբանել է նա։

Պատասխանելով հնարավոր էսկալացիայի զսպման հարցում Իրանի հնարավոր դերի մասին հարցին՝ Իսկանդարյանը դա համարել է լուրջ՝ հիշեցնելով Թեհրանի հայտարարությունները հայկական սահմանի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Այս գործում Իրանի քաղաքական դերը նշանակալի է»,- նշել է Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ այդ դերն անմիջական բնույթ չի կրելու, և խոսքը հնարավոր հակամարտությանն իրանական զորքերի մասնակցության մասին չէ։

Իսկանդարյանը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ հակամարտությունը դադարեցնելու դեպքում տարածաշրջանում Ռուսաստանի դերի հնարավոր ամրապնդումը, նշել է, որ ներկայումս չի ակնկալում հակամարտության ավարտ և վերջնական խաղաղություն Մոսկվայի և Կիևի միջև։ Միաժամանակ՝ նա մատնանշել է բռնության մակարդակի նվազման և իրավիճակի որոշակի կայունացման հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա։

«Կարծում եմ՝ ոչ շուտով: Հիմա ամենևին էլ նույն ժամանակաշրջանը չէ, և ես չեմ տեսնում, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանը որևէ բան ստորագրի այս պահին: Բայց, իհարկե, ուկրաինական պատերազմի ավարտը կազդի հետխորհրդային տարածքի վրա՝ ընդհանրապես և Հարավային Կովկասի վրա՝ մասնավորապես»,- եզրափակել է փորձագետը:

telegram
Tags: Armenia Today հարցազրույցԱլեքսանդր ԻսկանդարյանԻրանՀայաստանհարցազրույցսահմանային լարվածություն

Հարակից հրապարակումներ

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և...

Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար-Խամիր քաղաքի շրջանում հուլիսի 18-ի առավոտյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի աղետների և...

ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35

Ամերիկյան զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների յոթերորդ ալիքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ Իրանական...

Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ

Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ

17 Հուլիս 2026 22:34

Ադրբեջանում կանցկացվեն «Միասնության ուժ-2026» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի մասնակցությամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է,...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը
Արտաքին քաղաքական

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ