• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 18:03
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանի հարավում տրանսպորտային երթուղին կամրապնդի կապերը Ռուսաստանի հետ․ Օվերչուկ

Տնտեսություն, Քաղաքականություն,
06 Սեպտեմբեր 2025 11:24
ShareShareShare
Հայաստանի հարավում տրանսպորտային երթուղին կամրապնդի կապերը Ռուսաստանի հետ․ Օվերչուկ
telegram

Հայաստանի հարավում գտնվող տրանսպորտային երթուղին կնպաստի Ռուսաստանի հետ կապին, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, այդ հարցը քննարկել ենք և՛ իմ Երևան այցի ընթացքում, և՛ մեր ադրբեջանցի գործընկերների հետ Աստրախանում կայացած հանդիպումների ժամանակ։ Մենք պատկերացում ունենք, թե ինչպես դա պետք է իրականացվի»,- նշել է նա։

Օվերչուկի խոսքով՝ ԱՄՆ-ում ավելի վաղ համաձայնեցված տրանսպորտային երթուղու կառուցումը կնպաստի Եվրասիայի ընդհանուր տրանսպորտային համակարգի ձևավորմանը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի կապերի ամրապնդմանը։

«Մեր գնահատմամբ՝ դա, թերևս, կդառնա մեր երկրների միջև բեռների փոխադրման հիմնական ճանապարհը»,- ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Նա նաև անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբին՝ նշելով, որ նիստեր տեղի չեն ունեցել 2023 թվականի հուլիսից ի վեր, սակայն Մոսկվան երկկողմ կապերը պահպանում է։ Ըստ նրա՝ այդ խումբը մանրակրկիտ աշխատել է՝ ուսումնասիրելով մանրամասները և դիտարկելով տարածաշրջանի ապաշրջափակման տարբեր ասպեկտներ։ Օվերչուկն ընդգծել է, որ աշխատանքային խմբում կայացված բոլոր որոշումներն արդեն ձևակերպված են և հստակ է, թե ինչ պետք է արվի։

Ռուսաստանի փոխվարչապետը նաև անդրադարձել է Երևանի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հնարավոր ընտրությանը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են նման որոշումների արժեքը երկրի համար։ Նա զգուշացրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ակտիվացավ ԵՄ-ի հետ մերձեցման շուրջ քննարկումը, ռուսական բիզնեսն սկսեց ավելի զգուշությամբ վերաբերվել Հայաստանի հետ առևտրային կապերին, ինչը կարող է բացասաբար ազդել երկկողմ առևտրի վրա։ Եթե անցած տարի Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել էր 12,4 միլիարդ դոլար, ապա այս տարի այն կգերազանցի ընդամենը 6 միլիարդը։

«Այսինքն՝ այդ խոսակցությունների արժեքը Հայաստանի ապրանքաշրջանառության համար կազմել է 6 միլիարդ»,- նշել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ մաքսային ռեժիմը կփոխվի՝ երկրների միջև այլևս ազատ ապրանքաշարժ չի լինի և կվերանա առանց մաքսավճարների առևտուրը։ Դա, ըստ նրա, լուրջ հարված կլինի հայ արտադրողներին, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտին, քանի որ նրանց արտադրանքը պահանջարկ ունի հենց Ռուսաստանում։

«Նրանց շրջապատող երկրները խաղողով, ծիրանով և այլ մրգերով ու բանջարեղենով խնդիր չունեն, իրենց մոտ այդ ամենը կա։ Ռուսաստանը Հայաստանի համար պրեմիում շուկա է։ Ես արդեն չասեմ, որ ԵՄ-ից ապրանքները կհեղեղեն Հայաստանի շուկան՝ քիչ հնարավորություններ թողնելով հայկական բիզնեսի զարգացման համար։ Կարծում եմ՝ այդ գործոններն էլ պետք է նրանք գնահատեն»,- ավելացրել է նա։

Օվերչուկի խոսքով՝ խնդիրներ կարող են առաջանալ նաև ավիափոխադրումների հետ։ Եթե ԵՄ երկինքը փակ է ռուսական ինքնաթիռների համար, ապա Հայաստանի երկինքն էլ կփակվի նրանց համար, և ռուսական երկինքը՝ հայկական օդանավերի համար։ Կփոխվեն նաև էներգակիրների և սննդամթերքի գները, որոնք այսօր Հայաստանը որպես դաշնակից ստանում է Ռուսաստանից։ Բացի այդ, երկիրը կկորցնի մաքսային արտոնություններն Իրանի հետ ազատ առևտրի գոտու շրջանակներում։

Այնուամենայնիվ, Օվերչուկը չի բացառել, որ Հայաստանը կարող է որոշակի օգուտներ ստանալ ԵՄ-ի հետ համագործակցությունից՝ նոր շուկաներ և երթուղիներ։

«Նրանք ստիպված կլինեն ամեն ինչ կշռադատել, գտնել հավասարակշռություն։ Վերջիվերջո, որոշելու է Հայաստանի ժողովուրդը։ Դա իրենց ընտրությունն է»,- եզրափակել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից։

telegram
Tags: ՀՀՌԴօվերչուկ

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն, սակայն հրաժարվել է...

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,75 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Load More
Xosum
  • Լուրեր
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК
Իրավունք

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59

Դատախազությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու, երկու ամսով կալանավորված Դավիթ Ղազինյանի վերագրվող քրեական գործը մանդատների բաշխման օրը Հակակոռուպցիոն դատարան է...

Read moreDetails
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ