Variety ամսագիրը հրապարակել է «41 Under 40: The New Leaders Class of 2025» ցուցակը, որում ընդգրկված են համաշխարհային շոու բիզնեսի ամենահեռանկարային երիտասարդ առաջնորդները, նրանց թվում է հայկական ծագմամբ ամերիկացի պրոդյուրսեր և սցենարիստ Սև Օհանյանը:
Ցուցակում ներառված են 40 տարեկանը չլրացած 41 մասնագետներ, որոնք այսօր իսկ ձևավորում են կինոյի, հեռուստաընկերության, թվային հարթակների, բրենդինգի և մեդիայի ապագան։ Variety-ն մատնանշել է նրանց ներդրումը, նորարարական մոտեցումները և աճող ազդեցությունը ոլորտում:
Օհանյանի պրոդյուսերական կարիերան սկսվել է 2008թ. «Իմ մեծ հայկական ընտանիքը» փոքր բյուջե ունեցող անկախ ֆիլմից։ Նա ինքն է գրել ֆիլմի սցենարն ու նկարահանել այն։ Ֆիլմը հիմնված է իր անձնական փորձի վրա և նկարահանվել է իր հոր տեսախցիկով։ Այս առաջին ֆիլմը նրա համար կարևոր փուլ է եղել և օգնել ընտրել պրոդյուսերի մասնագիտությունը։
2018թ․ Ռայան և Զինզի Կուգլեռների հետ Օհանյանը հիմնել է Proximity Media ընկերությունը։ Ընկերության նպատակն է դարձել ֆիլմերի, սերիալների, երաժշտության և փոդքասթների ստեղծումը, որոնք պատմում են կարևոր, սակայն հաճախ աննկատ մնացող պատմություններ և մեծ լսարան են հավաքում։
Այսօր Օհանյանը պատասխանատու է Proximity Media-ի բոլոր պրոեկտների համար։ Նա 14 ամիս անցկացրել է Ատլանտայում և աշխատել «Կրիդ 3» ֆիլմի վրա։ Դրանից հետո սկսել է զբաղվել «Երկաթե սիրտը» և «Վարանդայի աչքերը» պրոեկտներով՝ միաժամանակ օգնելով ղեկավարել ընկերությունը։ Օհանյանն ասում է՝ «Մեր նպատակը անհնարինը հնարավոր դարձնելն է»։ Սա արտացոլում է աշխատանքի և պրոդյուսերության հանդեպ իր մոտեցումը։
2024 թվականին մեր հայրենակիցները՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս, զգալի հաջողությունների հասան համաշխարհային ասպարեզում և իրենց մասնագիտություններում: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ երաժիշտներ, իրավաբաններ, մարզիկներ, կինոգործիչներ, ինժեներներ և տնտեսագետներ ճանաչում ստացան՝ ընդգրկվելով հեղինակավոր միջազգային վարկանիշային աղյուսակներում կամ հասնելով բարձր արդյունքների:



































