Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում, դիտելով Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» բացօթյա ներկայացումը, դերասաններից հետաքրքրվել է, թե ո՞րն էր ներկայացման հետևությունը։
Մեջբերելով ներկայացումից մի հատված՝ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել, քանի որ, ըստ նրա, «երբ չկա ցանկապատ, չկա և Հայաստան»։
Ինչին ի պատասխան՝ դերասան Մկրտիչ Արզումանյանն ասել է, որ ներկայացման մեջ դեպքերը տեղի են ունենում 1920 թվականին, և ներկայացվում է այդ ժամանակահատվածը՝ զուգահեռներ անցկացնելով ներկայիս ժամանակաշրջանի հետ հետ։
«Եթե մենք այսօրվա մասին խոսեինք, տեսանկյունները տարբեր կլինեին»,- նշել է դերասանը։





































