Լոռու Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նոյեմբերի 29-ին բռնկված հրդեհը մարվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի վերաբերյալ ահազանգը ՆԳՆ-ում ստացվել էր նոյեմբերի 29-ին՝ ժամը 18։59-ին։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։
Ծառայությունից նշել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 19։40-ին․ այրվել է խոտածածք տարածք։
Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված էին նաև էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։





































