Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարվել են, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ժամը 18։35-ի դրությամբ՝ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների, Նավուր համայնքի և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհներն ամբողջությամբ մարվել են։ Ըստ գերատեսչության՝ հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
Նոյեմբերի 26-ի երեկոյան ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ ամբողջությամբ մարվել են նաև Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները: Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի էր ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, որի հետևանքով փրկարար էր զոհվել։






































