Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն ձերբակալվել է երկրի մայրաքաղաքում, հաղորդում է CNN-ը:
Դաշնային ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ տրվել է կանխարգելիչ կալանքի օրդեր, որը պահանջել է հենց ոստիկանությունը: Նա ձերբակալվել է Բրազիլիայի մայրաքաղաքի իր տանը։ Աղբյուրները CNN Brasil-ին հայտնել են, որ Բոլսոնարուի ավագ որդու՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի կողմից կազմակերպված պիկետը բնակելի շենքերի համալիրի դիմաց, որտեղ ապրում է նախկին նախագահը, հիմք է հանդիսացել նախնական կալանքի պահանջի համար:
Բոլսոնարուն դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի ընտրություններում նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայից կրած պարտությունից հետո իշխանության ղեկին մնալու դավադրության համար և տնային կալանքի տակ էր: Բրազիլիայի Գերագույն դատարանի հինգ դատավորից չորսը քվեարկել էր Բոլսոնարուի մեղադրական դատավճիռ կայացնելու օգտին։ Բոլսոնարուն և մյուս մեղադրյալները հերքել էին մեղադրանքները։






































