ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Epstein Transparency Act-ը, որը պարտավորեցնում է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի Արդարադատության նախարարությանը հրապարակել մանկապղծության մեղադրանքով դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերը, գրում է BBC-ն:
Նշվում է, որ օրենքի ընդունմանը նախորդել էին մի քանի ամիս տևած լսումները Կոնգրեսում։ Այդ ընթացքում Էփշտեյնի գործով տուժածները մի քանի անգամ այցելել են Կապիտոլիում՝ պահանջելով, որ օրենսդիրներն արագացնեն փակված նյութերի հրապարակման գործընթացը։
Արդարադատության նախարարությունը 30 օրում պետք է հրապարակի Էփշտեյնի և նրա գործընկեր Գիսլեյն Մաքսուելի վերաբերյալ նյութերը։
Արձանագրությունները հրապարակելու պահանջը ձևավորվել է, երբ Էփշտեյնի գործով քննության փակ հատվածները դարձել են քաղաքական ու հասարակական քննարկումների առարկա։ Տուժածները պնդում են, որ տարիներ շարունակ թաքցրել են մանրամասներ նրա կապերի, ֆինանսական շղթաների և հնարավոր հովանավորների մասին։
Թրամփի կապը գործին պայմանավորված է նրանով, որ Էփշտեյնը տարիներ առաջ նրա շրջապատից էր, իսկ Թրամփի վարչակազմի Արդարադատության նախարարությունը ղեկավարում էր այն քրեակատարողական համակարգը, որտեղ 2019-ին Էփշթեյնը մահացել էր։ Թրամփի քննադատները պնդում էին, որ վարչակազմը չի ցանկանում հրապարակել փաստաթղթերը։ Թրամփը, որը նախկինում քննադատում էր նախաձեռնությունը, փոխել էր իր դիրքորոշումն ու հայտնել, որ կստորագրի նյութերը հրապարակելու նախագիծը։
Կարդացեք նաև՝
Թրամփի այցին զուգահեռ՝ Մեծ Բրիտանիայում ակտիվիստները ցուցադրել են նրա և Էփշտեյնի նկարները





































