Արագածոտնի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 7 անձ է վիրավորվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 19։15-ի սահմաններում Ոսկեվազ և Ագարակ գյուղերի խաչմերուկում բախվել են մարդատար ավտոբուսը, Infiniti և Lada մակնիշի ավտոմեքենաները։
Նշվում է, որ վթարի հետևանքով տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։




































