ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը, Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ:
Երրորդ փուլում Արոնյանը 1,5:0,5 հաշվով առավելության է հասել ԱՄԷ-ն ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհի նկատմամբ, Սարգսյանը 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին: Գաբրիել Սարգսյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշին:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը նոյեմբերի 7-ին 2025-ի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ էին դուրս եկել:






































