Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
86 կգ քաշային կարգում Գյուրջյանը գրանցել է 232 կգ արդյունք (102+130)։ Նա առաջինն էր պոկում և հրում վարժություններում։ Սա հավաքականի 5-րդ ոսկե մեդալն է ընթացիկ առաջնությունում։
Մրցաշարում չեմպիոնական տիտղոսներ էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կարապետյանը, Գառնիկ Չոլաքյան, Ալեքսանդրա Գրիգորյանը ու Էմմա Պողոսյանը, Նարեկ Գրիգորյանն ու Նարեկ Մկրտչյանը նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Մերի Միսակյանն ու Աննա Ամրոյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:






































