Պենտագոնը թույլատրել է Ուկրաինային հեռահար Tomahawk հրթիռների վաճառքը՝ եզրակացնելով, որ դա բացասաբար չի ազդի ԱՄՆ զինանոցի վրա, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին։
Սպիտակ տունը Պենտագոնի եզրակացության մասին տեղեկացել է հոկտեմբերի սկզբին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից առաջ (որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 17-ին): Վաճառքի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Թրամփը։
Եվրոպացի պաշտոնյաները խրախուսվել են Պենտագոնի եզրակացությամբ՝ կարծելով, որ այն այժմ նվազեցնում է Սպիտակ տան՝ Ուկրաինային հրթիռներ չվաճառելու պատճառները: Սակայն, ինչպես պարզել է հեռուստաալիքը, նրանք զարմացել են, երբ Թրամփը Զելենսկու հետ հանդիպման հրապարակային մասում ասել է, որ ԱՄՆ-ն «չի ցանկանում հրաժարվել այն ամենից, ինչն իրենց անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար»։
CNN-ի տվյալներով՝ նախագահի վարչակազմը մշակել է Tomahawk հրթիռների արագ մատակարարման ծրագրեր, եթե Թրամփը պատվիրի նման մատակարարում։
Հոկտեմբերի 14-ին ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն կկարողանա Ուկրաինային մատակարարել միայն մինչև 50 Tomahawk հրթիռ։






































