Մարտական հերթապահության ժամանակ, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել Սամվել Թանգիի Հայրապետյանը, հայտնում է Երկրապահ կամավորների միությունը։
Ըստ հաղորդագրության՝ Հայրապետյանը հանկարծամահ է եղել ժամը 17:55-ի սահմաններում։ Նա մարտական հերթապահության էր ԵԿՄ կազմում։
Նշվում է, որ մահվան հանգամանքները կպարզվեն քննության արդյունքում:






































