Վերջերս մեզ հաջողվել է հասնել մի քանի երկարատև հակամարտությունների լուծման, օրինակ՝ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել, Գազայում երկամյա պատերազմն ավարտվել է, բայց սա միայն սկիզբն է, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Միևնույն ժամանակ, սակայն, աշխարհի մնացած թեժ կետերում հակամարտությունների կարգավորման հույս չկա, հայտարարել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային համաժողովում իր ելույթում։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ԱՄՆ-ի միջնորդությամբ, ստորագրել էին TRIPP տրանսպորտային երթուղու ստեղծման մասին հռչակագիր: Փաստաթղթի համաձայն՝ ճանապարհը Հայաստանի հարավով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի ամերիկյան կոնսորցիումի կողմից։ Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:





































