Փարիզի Լուվրի թանգարանից թանկարժեք թագավորական զարդերի գողության գործով Ֆրանսիայում երկու կասկածյալ է ձերբակալվել, հայտնել է BBC-ն։
Փարիզի դատախազությունից տեղեկացրել են, որ տղամարդկանցից մեկը բերման է ենթարկվել «Շառլ դը Գոլ» օդանավակայանում՝ երբ պատրաստվում էր թռիչքի։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան թալանել էին Փարիզի Լուվր թանգարանը: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործները մտել էին Ապոլլոնի պատկերասրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերի թանկարժեք զարդերը։ Գողացված իրերի արժեքը գնահատվում է մոտ 88 մլն եվրո։





































