Իսպանիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով իրավական առումով ամրագրվում է Իսրայելի նկատմամբ զենքի լիարժեք էմբարգոն: Օրենքով արգելվում է զենքի, կրկնակի օգտագործման տեխնոլոգիաների և ռազմական սարքավորումների վաճառքը Թել Ավիվին՝ ի պատասխան Գազայի ցեղասպանության, հայտնում է Aljazeera-ն:
Օրենսդիրները 178 կողմ, 169 դեմ ձայներով վավերացրել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հրամանագիրը: Սանչեսը դարձել է աշխարհի մասշտաբով Իսրայելի վարքագծի ամենակոշտ քննադատներից մեկը Գազայի երկու տարվա պատերազմի ընթացքում։
Սանչեսը կարծում է, որ նման կերպ կբարձրացվի ճնշումն Իսրայելի վրա։
Հայտարարությունն Իսրայելի կողմից բուռն արձագանքի է արժանացել: Իսրայելը հետ էր կանչել իր դեսպանին, երբ Իսպանիան ճանաչել էր Պաղեստին պետությունը։





































