Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում մանրակրկիտ քննարկել Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռներ փոխանցելու հետևանքները, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, շանտաժի փորձ «չի հանգեցնի թշնամիների համար ցանկալի արդյունքների»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ փաստացի որոշում է կայացրել Կիևին Tomahawk հրթիռներ փոխանցելու հնարավորության վերաբերյալ, բայց չէր նշել, թե ինչ է ենթադրում այդ որոշումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թրամփին խնդրել էր տրամադրել Tomahawk հրթիռներ, որոնք կարող են Ուկրաինային հնարավորություն տալ հարվածել Ռուսաստանին մինչև Մոսկվա։





































