Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է 2026 թվականին երկրում անցկացնել Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների համատեղ զորավարժություններ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կազմակերպության գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ալիևը ԹՊԿ երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն անվանել է «ամենակարևոր գործոններից մեկը»։ Նա նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի հետ անցկացրել է ավելի քան 25 զորավարժություն։
Ալիևը նաև հայտարարել է, որ ներկայիս աշխարհում «ռազմական ուժը ցանկացած երկրի անկախության և տարածքային ամբողջականության հիմնական գործոնն է»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ թյուրքական պետությունների համար կարևոր է «գործել որպես միասնական ուժի կենտրոն»։
ԹՊԿ-ի հիմնադիրներն են Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը: Խորհուրդը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Նախիջևանում։






































