«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Օնիկ Ախվերդյանը միաձայն ընտրվել է Փարաքարի համայնքապետ:
«Քաղաքացիական պայմանագիր» ու «Դավիթ Մինասյան» դաշինքը չեն մասնակցել ավագանու արտահերթ նիստին: 12 ձայնով ընտրվել է «Միասնություն» դաշինքի թեկնածուն, որը ներկայացնում է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Փարաքարի համայնքապետի պաշտոնը թափուր էր արդեն նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո:
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Մերձավանի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը: 2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։






































